Փողոցով գնում ես՝ մեկ Կաբզոնն ա դիմացդ դուրս գալիս, մեկ՝ Յարմոլնիկը, էստեղ-էնտեղ էլի ինչ-որ ծանոթ դեմքեր են ֆռֆռում, որոնց միանգամից տեղը չես բերի, հետո կեսգիշերն անց գժանոց ա սկսվում, ու փեսա Քանյե Ուեսթը Կարապի լճում համերգ ա տալիս, հետն էլ թռնում ա ջուրը, ֆանատներն էլ հետևից… Ջահելների մեծ մասը հետը երգում ա (երգերը գիտեն), ու փեսու ամեն բացականչությանը ճիշտ ռեակցիա ա տալիս՝ ամերիկերենից լավ են: Ես վաղուց մեր երիտասարդներին էսքան ուրախ չէի տեսել` մեկը մյուսից սիրուն, ոգևորված: Իրենք թքած ունեն հոգնատանջ անող պառվա-քաղաքական գզվռտոցների վրա, իրենք ուզում են ապրել ու ապրում են:
Հիմիկվանից արդեն տարբեր երկրներից S.O.A.D.-ի ֆաները նամակներ են գրում, աղաչում են մնալու տեղ ճարել, որ գան, իրենց կուռքերին լսեն: 
Լավ քաղաք ա մեր Երևանն, ու լավ ջահելություն ունի` ոչ մի անկարգություն, ոչ մի քաշքշոց, ոնց որ բոլորն իրար քույր ու եղբայր լինեն:
Պատկերացնում եմ, թե ինչքան էսպես լավ քաղաքներ ունենք Արևմտյան Հայաստանում, որոնք համբերատար սպասում են, թե երբ պիտի վերացնենք իրենց երեսից մեր ամոթը` անտեր թուրքի մզկիթ-մինարեթները, որ իրենք էլ ունենան իրենց ջահելությունն ու ապրեն էս նույն ազատ շնչով: 
Էդ օրն էլ կգա, տեսնում եմ բաց աչքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել