Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում, ծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ու Լուիզա Սանտյագա Մարկեսը: Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում է դեղագործությամբ զբաղվել: 1929թ. հունվարին ծնողները տեղափոխվում են Սյուքր, իսկ փոքրիկ տղան մնում է Արակատակայում` մորական տատի` դոնյա Տրանքուիլինա Իգուարանի և պապի` գնդապետ Կոլոնել Նիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտ: Ինը տարեկան էր, երբ մահացավ պապը, ինչից հետո տեղափոխվեց ծնողների մոտ` Սյուքր, ուր հայրը դեղատան սեփականատեր էր:

Երիտասարդ տարիքում, երբ ծնողները դեռ նոր-նոր էին սիրահարվել, նրանց սերը հանդիպեց Լուիզա Սանտյագայի հոր` գնդապետի դաժան առարկությանը:
Գաբրիել Էլիջիո Գարսիան այն մարդը չէր, ում նախատեսել էր գնդապետը` իբրև իր աղջկա սրտի տիրակալ. Գաբրիել էլիջիոն պահպանողական էր ու կնամոլի համբավ ձեռք բերած մեկը: Նա սիրահետում էր Լուիզային ջութակի սերենադներով, սիրային բանաստեղծություններով, անհաշիվ նամակներով, և անգամ փոստային նամակներով, որոնց աղջկա հայրը հետ էր ուղարկում` խանգարելով երիտասարդ զույգի հանդիպումներին: Աղջկա ծնողները փորձում էին ամեն կերպ խանգարել, բայց նա համառորեն ետ էր գալիս, ու ակնհայտ էր` նրանց աղջիկը կապված էր հենց այս երիտասարդին: Ի վերջո աղջկա ընտանիքը հանձնվեց ու տվեց ամուսնանալու համաձայնություն: Ավելի ուշ հենց այս տրագիկոմիկ սիրո պատմությունը կնկարագրվի <<Սերը խոլերայի ժամանակ>> վեպում:

Քանի որ Գարսիա Մարկեսի ծնողները քիչ թե շատ օտար էին տղայի կյանքի առաջին մի քանի տարիներին, տատի և պապի ազդեցությունը շատ ուժեղ էր նրա դաստիարակության հարցում: Պապը, ում տղան անվանում էր <<պապալելո>>, հազար օր տևած պատերազմի մասնակից էր, լիբերալ վետերան: Կոլումբիական վետերանները գնդապետին հերոս էին կոչում, բոլորի կողմից հարգված մարդ էր: Հայտնի էր որպես բանանային մասսայական սպանությունների ժամանակ չլռած մարդ, այդ տարի էլ հենց ծնվեց Գարսիա Մարկեսը: Գնդապետը,  որին Գարսիա Մարկեսը նկարագրում է որպես իրականությունն ու պատմությունն իրար կապող պորտալար, հրաշալի պատմող էր: Գարսիա Մարկեսին դասերը սովորեցնում էր բառարանով, ամեն տարի թոռանը տանում էր կրկես, և առաջիններից մեկն էր, ով տարավ թոռանը սառույց տեսնելու. <<հրաշքը>> գտնվում էր ֆիրմային <<Միացյալ միրգ>> խանութում: Նա երբեմն կարող էր  իր մանկահասակ թոռնիկին ասել. <<Դու չես էլ կարող պատկերացնել, թե մեռելն ինչքան է կշռում>>` հիշեցնելով նրան, որ չկա ավելի մեծ բեռ, քան մարդուն սպանելն է: Այս դասը հետագայում Մարկեսը կներառի իր վեպերում:

Գարսիա Մարկեսի քաղաքական և գաղափարական հայացքները ձևավորվել են իր պապիկի պատմություններից: Հարցազրույցներից մեկում իր ընկեր Պլինիո Ապուլեո Մենդոզային պատմում է. <<Գնդապետ պապս լիբերալ էր: Իմ քաղաքական գաղափարները հավանաբար գալիս են նրանից, որովհետև, երբ փոքր տարիքում էի, կախարդական հեքիաթների փոխարեն նա պատմում էր քաղաքացիական պատերազմի մասին, ուր սարսափելի հաշվեհարդար էին տեսել ազատ մտածող մարդկանց ու հակակղերականների` պայքարող պահպանողական կառավարության դեմ>>:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել