Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան գալը ու այցելության ընթացքում առաջացած մեծ ռեզոնանսը՝ ուշադրության գրավման և լայնամասշտաբ տարածման առումով, շատերին գցեց չուզողության գիրկը:
Իրականում Քարդաշյանների՝ Հայաստան այցելությամբ լուրջ գովազդային խնդիրներ լուծվեցին, հատկապես Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող և նույն ժամանակ Քիմի սոց.ցանցերում գրանցված հետևորդների համար բացահայտվեց Հայաստանը, հայ ազգությունը, թուրքերի կողմից իրագործած ցեղասպանության իրողությունը: Այս առումով մարդկանց աչքերը բացվեցին, ինչն, ըստ էության, ապագայում ավելի զգացնել կտա՝ դրական իմաստով, իհարկե:

Ի՞նչ է ուզում Եվան:
Իրականում՝ ոչինչ, նա ուղղակի նախանձից պայթում է: Մի որոշ ժամանակ իրա լկտիություններից էին խոսում, ի դեպ նրա մասին բավականին բացասական տրամադրվածություն էր ձևավորվել ընդհանուր առմամբ: Եվ ահա, գալիս է մեկ այլ հայտնի մարդ, ով փակում է նախկին «հայտնիության» բոյն ու բուսաթը: Եվան էլ դիմանում, դիմանում ու վերջը պայթում ա՝ իր կերպարի «դրական» կողմերը հանելով ջրի երես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել