Մի անգամ երկու ընկեր անապատով գնում էին :
Մի անգամ նրանք վիճեցին և նրանցից մեկը վրդովվեց և ապտակեց ընկերոջը: Այդ ընկերը ցավ զգաց, բայց ոչինչ չասաց:
Առանց բառ ասելու նա ավազի վրա գրեց. <Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց>:
Ընկերները լուռ շարունակում էին գնալ անապատի միջով, և շատ օրեր անց նրանք օազիս գտան ու որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել քիչ էր մնում խեղդվեր, իսկ նրա ընկերը նրան փրկեց: 
Երբ նա ուշքի եկավ քարի վրա քանդակեց <Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը>:
Նա ով ապտակել էր նրան և փրկել կյանքը հարցրեց ընկերոջը:
- Երբ ես քեզ վիրավորեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քանդակում ես քարի վրա, ինչո՞ւ: 

Եվ ընկերը պատասխանեց.
- Երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է մենք պետք է այն գրենք ավազի վրա, որպեսզի քամին կարողանա ջնջել: Բայց երբ ինչ-որ մեկը ինչ-որ լավ բան է անում, մենք պետք է փորագրենք այն քարի վրա: Որպեսզի ոչ մի քամի չկաչողանա ջնջել:

Սովորիր վիրավորանքները գրել ավազի վրա, իսկ ուրախությունները փորագրել՝ քարի : Մի քիչ կյանքի համար ժամանակ թող: Եվ թող քեզ համար լինի թեթև ու լուսավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել