Հայաստանի արտաքին գերատեսչությունը համարյա անգործունակ է. նախ՝ որևէ չափանիշ չունի այս կամ այն մարդուն դիվանագիտական աշխատանքի կոչելու, և երկրորդ՝ դեսպանությունների «առաքելությունն» այն է, որ դրանք ընդամենը իշխանությունների համար զբոսաշրջային կազմակերպություններ են, որոնք ձեռքի հետ «ցեղասպանական» միջոցառումներ են կազմակերպում ու դրանց մասին շեփորում «յուրային» TV-ներով: Տասնյակ տարիներ դեսպանատները հայ դատի, Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ լուրջ լոբբինգ չեն իրականացրել, դա դրված է եղել անհատ գործիչների ուսերին: Հիմա, առավել քան երբևէ, դեսպանատան աշխատող լինելն ամենաշահավետ աշխատանքն է, որին անչափ հարմարում է հայտնի ու ծեծված ասույթը. «Կյանքն ուրախ, ապրուստը ձրի» կամ համարյա ձրի: 
Ի դեպ, Քիմ Քարդաշյանը ՀՀ բոլոր դեսպանատների լոբբիստական աշխատանքի հանրագումարի տասնապատիկն արեց և դա ընդամենը մի քանի օրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել