Բոլոր էն մարդկանց համար, ովքեր իրենց «շատ կարևոր» գործերը թողած` քննադատում են Քիմ Քարդաշյանին, պատրաստվում են «հակաքարդաշյանական» ցույցեր անել` համարելով, որ նրա ներկայությունը հակասում է մեր «սուրբ արժեքներին», «անբիծ բարոյականությանն ու մաքրությանը»...
Դե արի ու մի ասա, ախր Քիմ Քարդաշյանի վարտիքն աճուրդում այնքան թանկ կարող է վաճառվել, որ դուք ձեր «մաքրությամբ» ու «առաքինությամբ» հարյուրամյակներով աշխատեք, էդքան չեք վաստակի: Քիմ Քարդաշյանը, կամ ինչպես ասում են մեր «անբասիր» հայրենակիցները` պոռնոաստղը, 3 օրվա մեջ Հայաստանին այնքան օգուտ տվեց, որքան չի կարող տալ հայ ժողովրդի «առաքինի» զավակներից և ոչ մեկը: Ի՞նչն է խանգարում ձեզ իրերն ընդունել տրամաբանության և իրատեսության սահմաններում ու չընկնել մառազմի ու զավեշտի հետևից: Աշխարհի առաջատար լրատվականներն այդ «պոռնոաստղի» շնորհիվ առաջին անգամ սկսեցին մտածել, թե որտեղ է Հայաստանն, ու ինչ է ցեղասպանությունը: Բա որ դուք էդքան առաքինի եք, ինչի՞ մեր ձայնը չեք կարողանում հասցնել՝ ուր պետք է: Հիմա կասեք` մեզ նման ճանապարհով ձեռքբերումներ պետք չեն, ես էլ կասեմ, որ դուք հավերժ դատապարտված եք ստրուկ լինելու, ովքեր ընդունակ են միայն քննադատելու նրանց, ում հաջողությունների հետևից ընդունակ չեն հասնելու: Եվ բնավ կարևոր չէ, թե Քիմ Քարդաշյանն իրենից ինչ է ներկայացնում, խնդիրը նրանում է, թե ԴՈՒՔ ձեզնից ինչ եք ներկայացնում: Այս դեպքում` ոչինչ չեք ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել