Քիմ Քարդաշյանի բարոյականությամբ թող մտահոգվի նրա ամուսինը, իսկ այն, որ նա որպես հայ՝ էական ազդեցություն է գործում Հայոց ցեղասպանության համաշխարհայնացման վրա, անժխտելի է։

Նաև ասեմ, որ Քիմին նայելով՝ հաստատ ոչ մի բարոյական հայուհի անբարոյական չի դառնա, ինչ են իրար խառնվել արժեհամակարգ «փրկողները»՝ հասկանալի չէ: Նրա բարոյականությունը մերժելի է, իսկ հենց ա՛յս պահին երկրին նվիրած PR-ը՝ շատ արժեքավոր: Չմոռանանք, որ թուրքերն իրենց Գալիպոլիով ցանկանում էին աշխարհի ուշադրությունն ապակենտրոնացնել Հայաստանում նշվող 100-ամյակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել