ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացել է Հարութ Բալյանի մենահամերգը։ Այս մեկը տարբերվում էր շքեղ լուսավորությամբ, կարծես գույների հրավառություն լիներ։

Ո՞վ էր համերգի բեմադրիչ ռեժիսորը։

Համեստություն չանեմ ու ասեմ, որ համերգիս ամեն մի մանր դետալ՝ սկսած շոուի մանրամասներից, տեխնիկայից՝ մինչև հագուստ ու լուսավորություն, եղել է իմ մտահղացմամբ։

Երևի օգնեց այն, որ համակարգչային դիզայների մասնագիտությո՞ւն ունեք՝ երգիչ լինելուց զատ։

Այո, ճիշտ եք, որովհետև ամեն ինչ նախապես պլանավորված է եղել։

Ի՞նչ երգացանկով էիք հանդես եկել։

Բոլորովին նոր համերգային ծրագրով եմ հանդես եկել՝ կատարել եմ ժողովրդական երգ, եղել է «ՀԱՅԱՍՏԱՆ» երգի պրեմիերա, զուգերգեր, ինչպես նաև Երևանից ծամանել էր դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով ներկայացավ Անուշավան պապի կերպարով։

Բավականին ծանր, պատասխանատու գործ է մենահամերգ ունենալը, ովքե՞ր էին քեզ քաջալերում, ոգևորում։

Մանավանդ ԱՄՆ-ում չափազանց դժվար է մենահամերգ կազմակերպելը՝ կապված նաև ֆինանսական ահռելի ծախսերի հետ։ Արդեն 26 տարի այստեղ եմ ապրում և գիտեի՝ ժողովրդի կողմից սեր կա դեպի իմ երգարվեստը, այդ էլ ինձ ուժ էր տալիս, ոգևորում, որ չընկճվեմ դժվարությունների առաջ, առավել ևս, որ իմ գործը սիրով ու սրտանց եմ անում։ Ես չեմ դժգոհում,  իմ կողքին կան մարդիկ, ովքեր օգնում են ինձ, թեև վերջին խոսքը միշտ իմն է լինում։

Դժվարությունների դեպքում կայի՞ն մարդիկ, որոնց վրա կարող էիր հույս դնել, հենվել։

Իհարե, կան մարդիկ, որ դժվարությունների դեպքում հենվում և վստահում եմ։ Նրանք իմ ծնողներն են, եղբայրներս, մտերիմ մարդիկ: Սակայն իմ ամենամեծ հույսը և հենարանն Աստված է, ով մեզ հետ է ուրախ, թե տխուր պահերին։

Հանդիսատեսի շարքերում կայի՞ն օտարազգիներ։

Համերգը կայացել է հայտնի DOLBY-ի կինոթատրոնում,  ինձ հետ զուգերգով ելույթ են ունեցել օտարազգի երգչուհիներ, բնական էր, որ դահլիճում կային իսպանացիներ, մեքսիկներ....

Սպասումներդ իրականացա՞ն։

Այո, լիարժեք իրականացան։

Մենահամերգի տեսագրությունը կլինի՞ վաճառքում, համացանցում։

Անպայման կլինի, շատ շուտով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել