Մի քիչ տարօրինակ չէ՞ այն, որ Իսրայելը, այսքան ժամանակ ձգտելով Իրանին հեռու պահել ատոմային զենքեր ունենալուց, դեմ է արտահայտվել նրա միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, որոնց պատճառով Իրանի միջուկային զենք ստեղծելու հավանականությունը կտրուկ նվազեց: Իսրայելցի փորձագետնետը պնդում են, թե այս համաձայնագիրն Իսրայելի անվտանգությանը սպառնում է, բայց իրականում նրանք սխալվում են, ինչ-որ տեղ՝ ստում: Եթե իրատեսորեն նայենք՝ Իրանը, ներքաշված լինելով տարածաշրջանային զանազան կոնֆլիկտների մեջ, ունենալով այնպիսի հակառակորդներ, ինչպիսիք են՝ Սաուդիան Արաբիան և իր դաշնակիցները, դժվար թե ցանկանա Իրայելի պես հզոր բանակ ունեցող պետության անվտանգությանը սպառնալ, ըստ որոշ փորձագետների՝ գոյությանը: Լավ, իսկ ինչո՞ւ է Իսրայել դեմ: Պատասխանն աշխարհաքաղաքականության հետ քիչ կապ ունի, ճիշտ է՝ նա ձգտում է Իրանին ծնկի բերել, բայց ներքաղաքական գործոններն ավելի մեծ են: Իսրայելը խորհրդարանական երկիր է, այստեղ մեծ կարևորություն ունի վարչապետը, իսկ նախագահի դերը, կարելի է ասել, խորհրդանշական է: Վարչապետ Նեթանյահուի Լիքուդ կուսակցությունը զբաղեցնում է խորհրդարանի՝ Քնեսեթի ընդամենը 25%-ը կամ 30 աթոռ, իսկ նրան ընդդիմադիր Զիոնիստ միություն կուսակցությունը՝ 24 աթոռ: Լիքուդը աջ թևի քաղաքական կուսակցություն է, իսկ ինչպես նրա, այնպես էլ մնացած բոլոր աջ թևի կուսակցությունների՝ հաջողության հասնելու մեթոդներից մեկը ժողովրդի մեջ վախ ներշնչելն է: Իսրայելի վարչապետը փորձում է համոզել իր ժողովրդին, թե երկիրը վտանգված է, և այսպիսով շահի նրանց վստահությունը հաջորդ ընտրությունների համար: Սա է բուն պատճառը, որ նա դեմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, թե չէ մի քիչ ծիծաղելի կլինի մտածել, որ Իրանը սպառնում է Իսրայելի գոյությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել