Քիմ Քարդաշյանը վերջապես հասավ Հայաստան, էդ մի դարդից էլ պրծանք: Ամերիկյան հեռուսաալիքներին իր հայկական ծագման մասին շեփորած հեռուստաաստղը ոչ մի բառ չփոխանակեց իրեն դիմավորող հարյուրավոր լրագրողների հետ ու շտապեց «Մարիոթ» հյուրանոցի իր վարձած տարածքը: Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան գալն իր համար PR նպատակ ունի, բայց այն նաև հրաշալի առիթ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համաշխարհային մամուլում ներկայացնելու և Հայաստան՝ արտերկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու առումով: Եթե անգամ նրան ընդունեն ամենաբարձր մակարդակով, հաստատ դրանում վատ բան փնտրել չարժի, քանի որ մեծ աշխատակազմի հետ Երևան եկած Քարդաշյանն իր PR-ով ակամայից Հայաստանի PR-ն էլ է անելու: Իհարկե կլինեն փարիսեցիներ, որ կքննարկեն նրա բարոյական կերպարը, վուլգար հագուկապը, ցածր IQ-ն, բայց այնպես չէ, որ Հայաստանում բոլորը Մաքիավելի են կամ Պլատոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել