Չգիտեմ` ով ոնց, բայց գոնե ինձ համար ուղղակի անընդունելի են նվազագույնը երկու թեմայի շուրջ ծաղրն ու հեգնանքը: Խոսքը կյանքի երկու սահմանների մասին է` Ծննդյան ու Մահվան... Յուրաքանչյուր մարդու ծնունդ աստվածատուր երանություն է, հրաշք... Իսկ մահն անխուսափելի հանգրվան է, ու առնվազն ստորություն, տականքություն են որևէ մեկի մահվան գույժի ներքո գրառումները «Տարոսն այսինչին», «Բա Սրա կամ Նրա հերթը երբ է գալու» կարգի ու նմանատիպ այլ գրառումներն ու «ցանկությունները»: Որքան էլ մարդ չսիրի, չընդունի, ատի որևէ մեկին, առնվազն չարոգի ու սևամիտ է պետք լինել մարդ արարածի, առավել ևս քո ազգակցի մահը ցանկանալը: Չարությունն ու չարակամությունը բումերանգ են, զգույշ եղեք ձեր ցանկություններում...
Ամեն ոք ի վերջո պատասխանատու է իր արածի ու չարածի համար, ու պետք չէ ոչ մեկի մահը ցանկանալ: Ու առավել ևս պետք չէ ափսոսալ ոչ մի հայ բալիկի ծննդյան համար, ում ընտանիքում էլ նա ծնված լինի:
Ուրախանալիքով ուրախանալ, տխրելիքով տխրել է պետք, այլ ոչ հակառակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել