Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է լարվում: Արդեն մի քանի ամիս է ինչ մարտական գործողությունները շարունակվում են եզդիաբնակ Շանգալում և եզդիները գործուն աջակցություն չեն ստանում միջազգային ուժերից: Միայն դեկտեմբեր ամսին Իրաքի կառավարությունը ճանաչեց Շանգալի պաշտպանության ուժեր միավորումը, որպես Իրաքի բանակի մաս: Այս ճանաչումից հետո Իրաքի քրդական ինքնավարությունը ճնշումներ սկսեց եզդի հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ: Այս օրերին ձերբակալվեցին մի քանի տասնյակ գործիչներ, իսկ ապրիլի 5-ի երեկոյան եզդիաբնակ Խանկե բնակավայրի իր տանը քրդական ոստիկանության կողմից ձերբակալվեց եզդիների հրամանատար Հեյդար Շաշոն: Քրդերը հայտարարում են, որ թույլ չեն տա եզդիական ինքնավարության ստեղծում և այդ ուղղությամբ կանեն ամեն քայլ: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը կոչ է անում և խնդրում միջազգային հանրությանը անտարբեր չմնալ եզդիների խնդիրներին և թույլ չտալ քրդական իշխանություններին ճնշել Իրաքի եզդի բնակչությանը: Հայաստանում և աշխարհում բնակվող եզդիներին կոչ ենք անում համախմբվել ազգային դրոշի ներքո և պայքարել հանուն սեփական իրավունքների

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել