Մեր զրուցակիցն է <<Ամենախելացին>> կոչմանն արժանացած Հայկ Հովհաննիսյանը, ով չնայած քչախոս է, բայց արագախոսությամբ կարողացավ հասնել հաղթանակի, սիրում է կարդալ հետաքրքիր գրքեր և մի շարք բացահայտումներ անել մաթեմատիկայի ոլորտում, բնավորությամբ հանգիստ է, ընկերների հետ էլ գրեթե չի վիճում։

-Հայկ, երբևէ մտածո՞ւմ էիր հաղթանակի մասին, թե՞ այն քո համար անսպասելի էր։
- Որոշ չափով անսպասելի էր, բայց, իհարկե, մտածում էի, որ կարող եմ հաղթել, միաժամանակ վստահ էի իմ ուժերի վրա։ Չեմ կարող ասել, որ հաղթանակս դժվար եմ ձեռք բերել, բայց միևնույն ժամանակ հեշտ չի եղել։

- Կա՞ն խոչընդոտներ, որոնք հաղթարելով կարողացար հասնել <<Ամենախելացին>> կոչմանը։ 
-Շատ էի պարապում, գրքեր էի կարդում, ուսումնասիրում էի հանրագիտարաններ, ծնողներիս հետ էի խորհրդակցում, նրանք ինձ խորհուրդներ էին տալիս, որոնք էլ ինձ ավելի պատրաստված էին դարձնում։

- Ո՞ւմ ներդնումն ես ամենաշատը տեսնում քո հաղթանակի մեջ ։ 
-Միանշանակ կարող եմ ասել ծնողներիս, իհարկե նաև դպրոցս ու ուսուցիչներս։

-Ինչպես կգնահատես քո մրցակից-ընկերների պատրաստվածաությունը։
-Նրանք էլ բավականին ուժեղ էին և կարծում եմ՝ նրանք էլ պատրաստված էին։ Հավասար պայքար էր, կան բաներ, որտեղ ես էի ուժեղ, կային հարցեր, որտեղ նրանք էին ավելի ուժեղ։ Խաղի ընթացքում շատ լավ արդյունքներ ցուցաբերեց Հռիփսիմեն, ով ևս, կարծում եմ, արժանի էր հաղթանակի: 
-Հեռուստատեսային այս 1/4 եզրափակիչ փուլում ի՞նչ դասեր ես քաղել քո համար, որոնք կշտկես և թույլ չես տա հաջորդ փուլում։ 
-Երկրորդ փուլում, երբ պետք է հարցերին արագ պատասխանեի, ես որոշ հարցերի պատասխան գիտեի, սակայն լարված էի և ասում էի անցանք։ Այս փուլում այդպես չեմ անի, և ուժերս կենտրոնցնել և հստակ պատասխաններ տալ։ Այս կիսաեզրափակչում էլ կփորձեմ հասնել հաղթանակի։

-Ո՞ր ժանրի գրականությունն է քեզ ավելի շատ գրավում։ 
-Սիրում եմ ֆանտաստ ժանրի գրականություն, այն ինձ համար առավել հետաքրքիր է և տպավորիչ։

-Եթե հնարավորություն ունենաիր մտովի ճամփորդելու այս պահին՝ ո՞ր երկրում կցանկանիր հայտնվել և ինչո՞ւ։
-Կուզենաի լինել Իտալիայում, տեսնել Պիզայի աշտարակը, ծանոթանալ մշակույթին, արվեստին, հետաքրքիր բացահայտումներ կանեի։

-Ի՞նչ կուզենայիր փոխել քո դպրոցական կյանքում։
-Որ 12 տարի չսովորեինք, այլ ավելի քիչ, կարծում եմ 12 տարին շատ է։

-Ի՞նչ հետաքրքրություններ ունես։ 
-Այժմ տարված եմ անգլերենով, բավական հետաքրքիր ինձ համար ուսումնասիրել այդ լեզուն։

-Կա՞ մի առեղծված կամ գաղտնիք, որ քեզ միշտ հետաքրքրել է և կցանկանայիր բացահայտել այն։
-Բերմուդյան եռանկյան գաղտնիքը, քանի որ մինչ այժմ ոչ մեկ չի կարողացել բացատրել, թե ինչու են այնտեղ նավեր ու ինքանթիռներ անհետանում։ Կարծում եմ, մի օր այդ գաղտնիքը ևս կբացահայտվի:

-Ի՞նչը կարողը է բարկացնել Հայկին։
-Ես բնավորությամբ պարտաճանաչ եմ, և չեմ սիրում, երբ մարդիկ ուշանում են, այ դա իսկապես կարող է ինձ նյարդայնացնել։

-Ո՞րն է քո ամենամեծ ցանկությունը։
Ցանկանում եմ ապագայում ինչ մասնագիտություն էլ որ ընտրեմ, լինեմ լավ մասնագետ, երևի մասնագիտությունս կապված կլինի մաթեմատիկայի հետ։ Հուսով եմ, որ նախագծի ընթացքում ևս կլրացնեմ իմ գիտելիքների բացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել