Հասարակական կյանքում հիմնական շրջանառվող թեմաներից մեկը` Նաիրիրտ գործարանի հարցը, շարունակվում է ակտիվ քննաևրկվել: 
Վերջին մի քանի ամսում այս հարցի հետ կապված որոշակի տեղաշարժեր էր նկատվել:

«Նաիրիրտ» գործարանն ունի մեծ քանակությամբ չմարված վարկ, իսկ գույքն ու բաժնետոմսերն ամբողջությամբ գրավադրված է ԱՊՀ Միջպետական բանկում:

ՀՀ կենտրոնյական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դիմել է Միջպետական բանկ, որպեսզի վերջինս բարի կամք դրսևորի և զիջի գործարանի վարկը, վերադարձնի գույքն ու բաժնետոմսերը, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարանի կողմից պարտքը մարելու հնարավորությունը հավասար է զրոյի, որովհետև բավական լուրջ պարտքեր են կուտակված:

Ջավադյանն այսօր ասել է, որ խնդրանքով դիմել է ռուսաստանյան գործընկերներին, որ իրենք իրենց հերթին աջակցեն՝ գործընթացն ավարտելու համար: 
Վերջիններս էլ խոսք են տվել հնարավորության դեպքում մոտակա ամիսների ընթացքում գործարանի գույքը փոխանցել ՀՀ կառավարությանը: Բանկը գործարանի վարկային միջոցներն արդեն իսկ դուրս է գրել իր հաշիվներից, քանի որ արդեն հաստատվել է, որ վարկի մարումն անհնար է:

Երվանդ Զախարյանն էլ իր հերթին նշել է, որ բանակցություններ են տարվում Նաիրիտ գործարանի գույքը վաճառելու ուղղությամբ: 
Կրճատված աշխատողների մասով աշխատավարձերը պետք է վճարվեն գործարանի գույքի վաճառքի հաշվին: Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աուդիտ է իրակաացվում, արդյունքները երկու օրվա ընթացքում կներկայացվեն կառավարությանը: Դրանից հետո էլ պարզ կլինի՝ գործարանն արդյունավետ կարող է աշխատել, թե՝ ոչ: Գույքի վաճառքի հետ կապված որոշակի շարժ կլինի 1-2 ամիսների ընթացքում: Ինչպես նաև հավելել է, որ ամեն ինչ արվում է վաճառքն արագացնելու համար:

Պետք է նշենք, որ վաճառքի է հանվում այն գույքը, որն անգամ գործարանի շահագործման դեպքում օգտագործման ենթակա չի լինելու:
Պարզից էլ պարզ է, թե երկար ժամանակ օգտագործված գույքն ինչ վիճակում է լինում: Նաիրիտի գույքը թե բարոյական և թե ֆիզիկական մաշվածություն ունի: Հարց է առաջանում, թե այդ ինչն են վաճառքի հանելու։ Գործարանի գույքն ամբողջությամբ մետաղական թափոն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել