«Երկրի նախկին նախագահը (Տեր-Պետրոսյանը) պետական սիմվոլ էր, ինչպե՞ս կարող էր նա եվրոպական դատարանում դատի տալ մեր երկրին»..... օօօ... ի՞նչ էք ասում...ո՞նց կարող էր նման բան լինել...ազգը խելագարվում էր նրա համար, բայց նա դավաճանեց երկրին... :3
Իսկ եթե լուրջ, ապա ինչքա՞ն կարելի ա շրջանառել էտ տխմար միտքը: Ասենք ի՞նչ ա նշանակում դատի տալ երկրին՞ Կարո՞ղ ա երկիր ասելով` լեռներին, քարերին, անտառներին ու գետերին նկատի ունեք՞ ;) Մարդիկ էլ երևի բնությանն են դատի տալիս ;)... Հենց այդտեղ փուչիկը պայթումա... Ու բնականաբար դատի տալուց` դատի են տալիս իշխանություններին` կառավարությանը...
Իսկ Տեր-Պետրոսյանը կառավարությանը դատիա տվել ընդամենը մի բանի համար, որպեսզի եվրոպական դատարանը վճիռ կայացնելուց փաստի այն, որ 2008թ. Մարտի 1-ի օրերին խաղտվել են թե իր, թե ժողովրդի մի շարք իրավունքներ... Բոլորն էլ լավ տեղյակ են, որ մարդու իրավունքնմերի խաղտման համար բազմաթիվ այլ մարդիկ էլ են դիմել եվրոպական դատարան... Հիմա էտ բոլոր մարդիկ «դավաճաննե՞ր» են: Այո՞: Բա էտ դեպքում. դուք ո՞վ եք, չլինի՞  «հերոսներ» եք ;) ... Թող մեկիդ իրավունքները նման կերպ խաղտվեին, տենամ էտ ժամանակ ինչ էիք անելու...
Եթե ձեզ դզումա, որ ձեզ օր ու գիշեր  «դոմփում» են ձեր հայրենի իշխանությունները, ապա դա ձեր գործնա... շարունակեք փակ պահել աչքերներդ ու վայելեք գերագույն հաճույքը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել