Facebook-ը մարքեթոլոգների համար թողարկեց երկու նոր կրթական աղբյուր: Նրանք նպատակաուղված են օգնել սոցցանցում գովազդ տեղադրող ընկերություններին` գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Blueprint անունը ստացած գործիքն իրենից ներկայացնում է կրթական ծրագիր, որը հնարավորություն է տալիս գործակալություններին, գործարարներին և գովազդ տեղադրող ընկերություններին սովորել ավելի արդյունավետ օգտագործել Facebook-ը` բիզնեսի ֆինանսական արդյունքների լավացման և ավելի կատարյալ արշավների ստեղծման համար:

Blueprint-ը համատեղում է իր մեջ օնլայն, ազատ գրաֆիկով դասընթացներ: Աղբյուրի հիմքում ընկած է էլեկտրոնային դասըթնացի կենտրոնը, որն առաջարկում է ավելի քան 35 օնլայն-դասընթաց: 
Learn How աղբյուրը նպատակաուղղված է ոչ այնքան մեծ մարքեթինգային ընկերությունների և մասնագետների համար, որոնք նախկինում չեն աշխատել Facebook-ում: Այն կօգնի ավելի արդյունավետ օգտագործել Page և Ads հավելվածները:

Մարքեթոլոգները նկարների և հերթականացված հրահանգների շնորհիվ կգտնեն ամենաշատ որոնվող հարցերի պատասխանները:

Ընկերությունը նաև թարմացրել է Facebook for Business-ը, դրանով իսկ պարզեցնելով էջերի ոճը և ավելացնելով նոր նյութեր, որոնք կներկայացնեն օգտատերերին, թե ինչպես է Facebook-ն օգնում նրանց բարելավել իրենց գործունեության ցուցանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել