Tert.am-ը գրում է.

«Ֆիլմի ընդմիջում» թուրքական ամսագիրը ապրիլին ընթերցողներին հատուկ թղթապանակ է ներկայացնելու. գրում է CNN Turk-ը։

«1915-ի դեպքերի» տարելիցին պարբերականը ներկայացնելու հայերի ունեցած դերակատարությունը թուրքական ֆիլմարտադրության մեջ։

Հարցազրույցներով ու հոդվածներով ներկայացվելու են հարցի տարբեր կողմերը, թուրքական ֆիլմերում հայերի կերպարները, հայկական արմատներով Թուրքիայի քաղաքացիների՝ թուրքական ֆիլմերում ունեցած ներդրումն ու 1915-ի դեպքերին թուրք և հայ ռեժիսորների հայացքները։

Ամսագիրը շուկայում է հայտնվելու ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել