Wherever she goes Aleira attracts stares from on-lookers who are confused by her figure 

Ավազե ժամացույց հիշեցող կազմվածքով աղջիկը բազում տղաների համար կանացիություն կատարելատիպ է համարվում, սակայն Ալեյրա Ավենանդոյի դեպքում այդ կատարելատիպին հասնելն իսկական մոլուցք է դարձել: Այս 20-ամյա մոդելը, ով բնակվում է Վենեսուելայում, օրը 23 ժամ սեղմիրան է կրում: Նրա իրանի լայնությունն ընդամենը 50.8 սմ է կազմում: 

Aleira regularly wears tight fitting clothes which show off her tiny waist 

Նա օրական միայն մեկ ժամ է բաժանվում սեղմիրանից, որն ինչպես ինքն է ասում, իր մարմնի մի մասնիկն է դարձել: Այդ մեկ ժամվա ընթացքում նա հանգստանում ու լողանում է: Ալեյրան պնդում է, որ թեպետ սկզբում իր համար շատ անհարմար էր սեղմիրան կրել, ներկայումս դա նույնիսկ հաճելի է: Բացի սեղմիրան կրելուց, Ալեյրան սահմանափակումներ է մտցրել նաև իր սննդակարգում: Նա գրեթե բացառել է իր սննդակարգից մսային ուտեստները: Սեղմիրանը դեռևս պատանեկան հասակից է Ալեյրայի անբաժան ընկերը: Թերևս այդ պատճառով էլ նա արդեն այնքան է սովորել դրան, որ առանց դրա չի պատկերացնում իր կյանքը:

Aleira Avendano has a tiny 20-inch waist after wearing a corset for 23 hours a day for the last six years

Ես տարված եմ գոտիներով ու սեղմիրաններով: Ես անգամ քնում եմ դրանցով: Ինձ դուր է գալիս ճնշման զգացողությունը: Ներկայումս ես ոչ մի անհարմարություն չեմ զգում սեղմիրանի պատճառով:  

Aleira hopes she will become famous because of her tiny waist which she shows off her in a sequin jumpsuit

Այնուամենայնիվ, Ալեյրայի բժիշկը խիստ մտահոգված է աղջկա տարօրինակ մոլուցքի պատճառով: Նա նշել է, որ մինչ այս պահը բարեբախտաբար սեղմիրանը լուրջ վնաս չի հասցրել Ալեյրայի առողջությանը, սակայն եթե նա այսպես շարունակի, հետևանքները կարող են անդառնալի լինել:

In this shot it is clear to see how much smaller Aleiras waist is to the rest of her body

Պետք է նշել, որ երիտասարդ մոդելը միայն սեղմիրանին չէ պարտական իր կառուցվածքի համար: Նա դիմել է մի քանի վիրահատությունների, այդ թվում՝ քթի վիրահատություն, հետույքի իմպլանտանտների տեղադրում, լիպոսակցիա և կրծքի մեծացում: Մարդկանց արձագանքները միշտ չէ, որ դրական են: Փողոցում գրեթե բոլորը շրջվում են Ալեյրային նայելու: Շատերը հիացական հայացքներ ու հաճոյախոսություններ են շռայլում նրա հասցեին, իսկ ոմանք էլ համեմատում են նրան այլմոլորակայինի ու տրանսսեքսուալի հետ:

Aleiras doctors have said that her extreme waist-training could lead to complications later in life  Aleira shows off her body in a tiny dress with the word bebe written on it in crystals

Հարցազրույցներից մեկի ընթացքում աղջիկը նշել է.

Ես ցանկանում եմ հայտնի դառնալ իմ կազմվածքի շնորհիվ: Ես ուզում եմ, որպեսզի ոչ միայն իրանս նեղ լինի, այլև ես առհասարակ սեքսուալ համարվեմ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել