Tert.am–ը գրում է.

Բելգիայի մայրաքաղաքում ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ՝ շուրջ 20 000 մարդ բողոքի զանգվածային ակցիա է կազմակերպել` ընդդեմ Եվրամիության կոշտ տնտեսական միջոցների:

«Մեր հասարակությունը դիմակայում է բազմաթիվ տնտեսական և  էկոլոգիական մարտահրավերների աղքատության և անհավասարության պատճառով: Եթե մենք ցանկանում ենք պատասխան գտնել դրանց համար, մենք պետք է փոխենք ներկայիս քաղաքականությունը: Մեր պահանջներն են արդարացի հարկերը, հավասար հնարավորությունները բոլորի համար, ներդրումները կրթության, մշակույթի և էկոլոգիայի ոլորտներում», -  Газета.Ru-ի փոխանցմամբ` հայտարարել է երթի կազմակերպիչներից մեկը:

Բրյուսելի փողոցներ դուրս եկած ցուցարարները կարգախոսներով պաստառներ են պարզել` ներկայացնելով իրենց պահանջները:  Ցուցարարները նաև արժանապատիվ աշխատանք, մշակութային զարգացման համար պայմաններ, շրջակա միջավայրի պաշտպանություն և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդում են պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել