Թերևս ինձ նման «հետամնացը» (ինչպես իրենց մտքում կբնութագրեին իմ եվրոպամոլ ՓԱՐԹՆՐՆԵՐԸ ) չպիտի մասնակցի էնպիսի թրեյնինգների, որտեղ ողջունվում է կնոջ և տղամարդու բացարձակ հավասարությունը, ընտանիքի կարևորության ստորադասումը եվրոպական բուհերի դիպլոմներին, միջազգային կազմակերպություններում զանազան լեզուներով բարձրախոս արտահայտություններին ու գիտական թեզերին: Մեկ էլ բարձրանում է մեկն ու էդ զոմբիներին փորձում հասկացնել, թե ում են պետք Ձեր մոտիվացված, գերհագեցած մրցակցային գիտելիքները, եթե կանայք չգիտեն թել ու ասեղ անել, տղամարդիկ էլ՝ մեխ խփել: Հավաքվածները ծիծաղում էին, ինչն էլ ուղղակիորեն հավաստում է այն, որ այս մոտիվացված ու ծայրահեղ մրցակցությունն արդեն վտանգավոր է դառնում մարդու բարոյահոգեբանական պատկերի համար: Հա, մեկն էլ բարձրացավ, մի քիչ խոսեց էս շուռ եկած արժեհամակարգի մասին, մի քիչ էլ խոսեց ընտանիքի ու աշխատանքային զբաղվածության համատեղելիության մասին: Կարծեցի, թե, ահա, վերջապես, ուր որ է, կասի այն, ինչ մտքումս եփվում է, էն էլ վերջում պարզվեց, որ երեխայի դայակի գործունեության դադարի պատճառով ժամանակավորապես թողել է աշխատանքը ու վերադարձել երեխայի մոտ, ինչն էլ դուր չի եկել իր մայրիկին, ու վերջինս հորդորել է դստերը բաց չթողնել ԿԱՐԻԵՐԱՅԻ հնարավորությունները:
Էս մարդիկ, իրականում, ոչ մի վատ բան չէին անում. քարոզում էին այն, ինչ սովորել էին «դրսերում»: Անողը լսարանն էր, ով գլխով էր անում ու առանց վարանելու համաձայնում էր: Սա է մեր նոր հասարակության պատկերը: Մյուս սերունդն ավելի «մոտիվացված» է լինելու ու էսպիսի հարցերի քննարկումն արդեն պրիմիտիվ է համարելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել