L2 հետազոտական ընկերությունը զեկույց է ներկայացրել, որում ասվում է, որ հայտնի ապրանքանիշները սկսել են ավելի շատ հրապարակումներ անել «Instagram»-ում, քան «Facebook»-ում:

Ամբողջ հարցը բովանդակության քաղաքականության մեջ է: Բանն այն է, որ «Facebook»-ում, երբ ընկերություններն իրենց պաշտոնական էջով հրապարակումներ են անում, այն միայն վճարովի գովազդի դեպքում է երևում էջի հետևորդների մոտ, իսկ քանակն արդեն կախված է գովազդի բյուջեից: Իսկ «Instagram»-ում ամեն ինչ այլ է. այստեղ հրապարակում անող ֆիրման կարող է վստահ լինել, որ այն կտեսնեն նրա բոլոր հետևորդները:

Մեկ այլ պատճառ, որով «Instagram»-ն ունի մարքեթինգային մեծ գրավչություն, ավելի երիտասարդ լսարան ունենալն է: L2 հաշվետվության մեջ նշվում է, որ 2011–2014 թվականների շրջանում սոցիալական ռեսուրսները լքել են մոտ 3 միլիոն ամերկացի անչափահաս, որոնք այժմ «Instagram»-ը համարում են իրենց համար ամենակարևոր սոցիալական ցանցերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել