Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ինտերնետ-նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ աջակցել է աշխատանքային միգրանտների համար սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը. տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

«ՈՒկրաինայից եկած 2.5 մլն ներգաղթյալներից 1.3 մլն-ը զինակոչային տարիքի տղամարդիկ են»,-ասել է նա:

Նախագահը նշել է, թե հասկանալի է՝ ինչ պատճառներով են նրանք այստեղ, սակայն նրանք աշխատելու անհրաժեշտություն ունեն և պետք է վաստակեն օրինական ճանապարհով:
«Ես հասկանում եմ այդ տերմինը, բայց ավելի լավ է բարձրաձայն չհիշատակել այն՝ «բենզին մեր տնտեսության համար»: Սակայն  նրանք մեզ օտար մարդիկ չեն, նրանք ԽՍՀՄ նախկին հանրապետություններից են»,- ասել է ռուս առաջնորդը:

Այդ մասին նա հայտարարել է նախագծի ղեկավարի խոսքից հետո, որը Պուտինին ներկայացրել է աշխատանքային միգրանտների համար ծառայությունը, որն իր մեջ ներառում է սոցցանցի ֆունկցիա, աշխատատեղերի ցանկ, ապահովագրության ծառայություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել