Անթույլատրելի է քաղաքական պայքարի ռեսուրս չունեցող ուժի կողմից մանիպուլացնել մարդկանց գիտակցությունը` նրանց մղելով կործանարար գործողությունների: Քաղաքացիական բանակ ստեղծելը, բանկային համակարգի դեմ պայքար սկսելը պայքար է, ոչ թե այս կամ այն վատ իշխանավորի դեմ, այլ քաղաքացու պայքարն է պետական ինստուտները կործանելու համար: Սա լուրջ և վտանգավոր գիծ է` իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ազգային անվտանգության խնդիր ունեցող պետության մեջ ցանկացած նման քայլ նշանակում է սահմանային ամրության խարխլում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Սա այն վտանգավոր գծի տրանսֆորմացիան է, որը տարիներ շարունակ իշխել է ընդդիմադիր դաշտում: Իսկ դա ոչինչ չտվող հանրահավաքային-հրապարակային պայքարն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել