Սիրելի՛ ընկերներ, ձեզ ենք ներկայացնում հերթական խիստ անապահով ընտանիքին, որն ապրում է աննկարագրելի վատ կենցաղային պայմաններում: Վանաձորի  Ս-Պետերբուրգի 5/36-14ա հասցեում 7 անդամից բաղկացած ընտանիքն ապրում է շատ փոքրիկ տնակում (տնակն իրենց է տրվել 1989 թ.), որը խոնավ է և հին, ապրելու համար ոչ պիտանի: Ընտանեկան և սոցիալական խնդիրների պատճառով 21-ամյա Թամարա Խաչատրյանը ամուսնու և 3 փոքրիկ երեխաների հետ ապրում է իր տարեց ծնողների հետ, որոնք բացի իրենց տնակում տեղ տալուց՝ ոչնչով չեն կարողանում օգնել դստեր ընտանիքին, քանի որ իրենք էլ աշխատանք չունեն և վատառողջ են: Թամարայի ամուսինը՝ Հովհաննեսը, չի աշխատում, երբեմն բանվորության են կանչում օրը 1000 դրամով: Հովհաննեսը և Թամարան ունեն երեք համով բալիկներ՝ 4-ամյա Աննան, 3-ամյա Անին և 1,5 տարեկան Արմինեն: Ինչպես նշվում է տեսանյութում, 3-ամյա Անին ծնված օրվանից ունի թոքերի խնդիր, որի համար մշտական բժշկական վերահսկողություն է սահմանված, սակայն անհրաժեշտ դեղերի մեծ մասը չեն կարողանում գնել գումար չունենալու պատճառով: Դեղերի չնչին մասն է տրվում անվճար հիմունքներով՝ պոլիկլինիկայի կողմից: Կրտսեր դուստրը՝ 1,5-ամյա Արմինեն, ևս ունի առողջական լուրջ խնդիր, որն առաջացել է թերսնուցումից. երեխայի աճը կանգ է առել: Այսպիսի սոսկալի պայմաններում մի կերպ գոյատևող ընտանիքին անհրաժեշտ է ամեն ինչ՝ կիսամերկ ու քաղցած երեխաներին հագուստ և սնունդ, տաքուկ անկյուն և մի բուռ ուշադրություն: Օգնության խնդրանքով դիմում ենք բարի մարդկանց, աղքատության հատակից միասին վեր բարձրացնենք ևս մի հայ ընտանիքի:

Մանրամասները տեսանյութում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել