Ինչպես գիտենք, այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ խոսել է թե՛ ներքաղաքական և թե՛ ներկուսակցական հարցերից:

Նա իր խոսքում նաև անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ծրագրին՝ նշելով, որ Արմեն Մարտիրոսյանի ու Ռուբիկ Հակոբյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ կրել է միջկուսակցական ոչ պաշտոնական բնույթ:

Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ իրենք դեմ չեն սահմանադրական բարեփոխումների թեմայով հանդիպումներին, սակայն հետագա մասնակցություն կունենան միայն այն դեպքում, երբ քաղաքական մեծամասնությունն ու մասնագետները քննարկեն իրենց խմբակցության առաջարկած փոփոխությունները:

Այսինքն, կարելի է փաստել, որ «Ժառանգությունը» դեմ չէ սահմանադրական հայեցակարգի շուրջ քննարկումներին և պատրաստ է աջակցել, եթե իրենց առաջարկներն ընդունվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել