Tert.am-ը գրում է.

Մասդարի ինստիտուտից (ԱՄԷ) երկու հայ ուսանողներ հավելված են մշակել, որը կմրցի ծանոթությունների համար նախատեսված Tinder-ի հետ:

Հայաստանից 25-ամյա Ռաֆայել Հարությունյանը և 27-ամյա Աշոտ Մնացականյանը, ովքեր Աբու Դաբիում գտնվող BROgrammers ընկերությունն են ներկայացնում, ստեղծել են Jeltee ծրագիրը, որն անվանումը ստացել է հինդի լեզվում «շտապել» նշանակող «ջալդեե» բառից, գրում է thenational.ae կայքը:

Ծրագիրը տարբերվում է Tinder-ից նրանով, որ մեկի հետ խոսակցություն սկսելուց հետո օգտատերը մինչ «խոսակցության անհետանալը» կունենա ընդամենը 24 ժամ՝ որոշելու համար, թե արդյոք ցանկանում է հանդիպել նրան:

«Դու կամ հավանում ես, կամ չես հավանում մարդկանց»,- ասել է Հարությունյանը:

Օգտատերերը, որոնք պետք է լինեն 18 տարեկանից բարձր, ստեղծում են իրենց էջերը, որտեղ երևում է նրանց տարիքը, հետաքրքրություններն ու օգտատերերի միջև տարածությունը:

Անանունությունը պահպանելու նպատակով Jeltee-ն ցույց չի տալիս օգտատերերի անունները: Երբ օգտատերերի հետաքրքրությունները համընկնում են, և նրանք սկսում են խոսել իրար հետ, ժամացույցը սկսում է աշխատել: Երբ ժամանակն ավարտվում է, միակ տարբերակն է մնում հրավիրել օգտատիրոջն ինչ-որ տեղ: Չհրավիրելու դեպքում խոսակցությունը պարզապես կանհետանա:

Փետրվարին թողարկվելուց հետո Jeltee-ն ավելի քան 8 հազար օգտատեր է գրավել: Այն հասանելի է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ iTunes-ում և Windows Moblie-ում: Երիտասարդները պատրաստվում ենե թողարկել հավելվածի նաև Android տարբերակը և ընդլայնվել այլ երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել