Վրա հասավ ճակատագրական 1939 թվականը: Հիտլերն իր վերջին պատրաստություններն էր տեսնում՝ ֆաշիստական կայսրության ստեղծման գործընթացը սկսելու: Ստեղծված իրավիճակը թուրքերի համար շատ լավ հնարավորություն էր իրենց երազած պանթուրքիզմը իրագործելու:

1938թ. նոյեմբերի 10-ին, 57 տարեկան հասակում, մահացավ հանուր հայության երդվյալ թշնամի, Հայոց ցեղասպանության վերջին փուլը կազմակերպած, միաժամանակ` ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, թուրքերի հայր Մուստաֆա Քեմալը: Նրա մահից անմիջապես մեկ օր հետո, Թուրքիայի նախագահ ընտրվեց Իսմեթ Ինենյուն: Այդ օրերին, Թուրքիայում, Գերմանիայի դեսպան նշանակվեց Ֆրանց Վոն Պապենը: Քեմալը այս մարդուն դեմ էր, որովհետև Ֆոն Պապենը առաջին աշխարհամարտի օրերին աշխատում էր Սիրիայում գտնվող գերմանական շտաբում, որպես հետախույզ և շատ բան գիտեր Թուրքիայի մասին, բացի այդ՝ նա հայտնի էր իր պրովակատոր բնավորությամբ: Այժմ չկա Քեմալը, և Ֆոն Պապենը Անկարայում գտնվելով՝ իր դիմաց դրել էր մեկ գերխնդիր՝ Թուրքիային ընդգրկել առանցքի տերությունների (Գերմանիա, Իտալիա և Ճապոնիա) կազմում:

Թուրք-գերմանական ակտիվացավ 1939 թվականի ապրիլ ամսին: Ապրիլի 22-ին Հիտլերի ծննդյան օրն էր: Գերմանիայի դաշնակից գրեթե բոլոր երկրները շտապեցին պատվիրակություններ կազմել և մեկն էլ Գերմանիա: Թուրքիան ևս մաս կազմեց սրան: Հիտլերը թուրք պատվիրակության հետ անձնական զրույցում, նույնիսկ ասաց «Թուրքիան միշտ էլ եղել է և այսօր էլ մնում է մեզ համար իբրև օրինակ» (նա անուղղակիորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը): Թուրք-գերմանական կապերը գնալով սերտացան, բայց միայն 1941թ. Հունիսի 18-ին, այսինքն՝ Մեծ հայրենականից ընդամենը 4 օր առաջ հաջողվեց Ֆոն Պապենին՝ Թուրքիայի հետ չհարձակման ակտ կնքել: 7 օր հետո թուրքական կառավարությունը հայտարարեց իր «չեզոքության» մասին, որը ընդամենը ռուսների աչքին թոզ փչելու չեզոքություն էր: Այդ ընթացքում՝ Թուրքիան բանակցությունների մեջ էր գտնվում Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ: Այսինքն՝ թուրքական դիվանագիտությունը պարում էր երկու լարերի վրա:

Փորձեմ բացատրել թուրքական խաղի նպատակը: Թուրքիայի վերջնական նպատակը «թուրք զինվորների Էվերեստ բարձունքը մագլցելն է և իր արյունակից թյուրքական ազգերի հետ միավորվելը»: Այս ամենին հասնելու համար Թուրքիային պետք էր, որ Գերմանիան հաջողություններ գրանցի Հայրենական պատերազմում: Սակայն, Թուրքիան չշտապեց՝ միանգամից Գերմանիայի հետ դաշինք կնքել, այլ միջև վերջինիս լուրջ հաջողությունների հասնելը՝ պահպանել «չեզոքություն», համագործակցել բոլոր կողմերի հետ և բոլորից օգտվել: Ասեմ, որ այս խորամանկ ծրագրի առաջին մասը հաջողվեց: Այդ օրերին Թուրքիային կույրորեն օգնում էին ԱՄՆ-ն, Անգլիան և Ֆրանսիան: Ֆրանսիան՝ 1939 թվականին, Թուրքիային սիրաշահելու համար, նույնիսկ նվիրեց Սիրիական Հաթայ մարզը:

Այդ տարիներին երկրի ներքին մտնոլորտում տեղի ունեցան խոշոր փոփոխություններ: Նպատակը ժողովրդին պատերազմի պատրաստելն էր: Այս երկրի աշխատուժը ավելացավ, ռազմական ոլորտը աննախադեպ հզորացավ: Բանակի թիվը հասցվեց մոտ 1,2 միլիոնի (նախապատերազմյան վիճակի հետ համեմատած՝ աճեց ավելի քան 5 անգամ), բյուջեի կեսը հատկացվեց ռազմական ոլորտում: Համեմատելու համար ասեմ, որ մերօրյա պետությունների ռազմական ծախսերը կազմում են իրենց բյուջեի ընդհանուր ծախսերի մի քանի տոկոսը: 1942 թվականի սկզբներին, Թուրքիայում ստեղծվեց «նացիոնալիզմ» գաղափարախոսությունը, որը Ֆաշիզմից ընդամենը անունով էր տարբերվում: Ըստ այդ գաղափարախոսության՝ «թուրքիստը պետք հետապնդի թուրքիզմին», և «միջազգային իրավունք», «արդարություն», «մարդկայնություն», «մարդկություն», «տառապանքներ հանուն համընդհանուր խաղաղության» անիմաստ արտահայտությունները կարող են գործածվել՝ ընդամենը միջազգային հանրության մոտ նպատակ հետապնդելու համար, սակայն թուրքիստը անգամ մազաչափ չի հավատում դրանց: Խիստ քննադատվեցին սոցիալիզմը և կոմունիզմը, ատելությունը ռուսների հանդեպ էլ ավելի խորացավ: Բոլոր կոմունիզմ քարոզողները ձերփակալվեցին և դատվեցին զանազան ժամկետներով ազատազրկմամբ: Ի դեպ, պետք է նշել, որ այդ դատավարությունները տեղի էին ունենում փակ դռների պայմաններում: 1943 թվականին մայրաքաղաքում հանդիսավոր կերպով այրվեցին բոլոր ռուսական գրքերը:

Վերադառնանք արտաքին զարգացումներին: Պատերազմից ամիսներ առաջ՝ 1939թ. մայիսի 12-ին, կնքվեց անգլո-թուրքական փոխադարձ օգնության պայմանագիր: Երկու ամիս չանցած՝ կնքվեց թուրք-ֆրանսիական պայմանագիր, որի պատճառով՝ Սիրիական մանդատում գտնվող Հաթայ մարզը անցավ թուրքերին:

Պատերազմի առաջին տարիներին՝ Սովետական միությունը և Գերմանիան համարվում էին «դաշնակիցներ», բայց բոլորը գիտեին, որ սա երկար տևել չէր կարող: ԽՍՀՄ-ն, պատերազմի հենց առաջին ամիսներին, քայլեր ձեռնարկեց՝ թուրքերի զենքը Գերմանիայի դեմ ուղղելու: Մոսկվա հրավիրվեց Թուրքիայի արտաքին գործոց նախարար Շյուքրյու Սարաջօղլուն: Մոսկվայի բանակցությունների ժամանակ, որոնք սկսվեցին 1939թ. սեպտեմբերի 17-ին և շարունակվեցին մինչև հոկտեմբերի 17-ը, Շ. Սարաջօղլուն առաջարկեց կնքել փոխօգնության պայմանագիր, սակայն ԽՍՀՄ կառավարություն տեղեկանալոն, թե թուրքերը միաժամանակ բանակցում են Անգլիայի և Ֆրանիայի հետ՝ անիմաստ համարեց պայմանագիր կնքել: Պատճառն այն է, որ եթե Անգլիան և Ֆրանսիան թուրքերին սիրաշահեն, ապա Թուրքիան Գերմանիայի դեմ պատերազմում կմասնակցի նրանց կողմից, և հաշվի առնելով, որ թուրքերը մի ուրիշ կարգի ատելությամբ են լցված ռուս ազգի հանդեպ, ապա Թուրքիան ոչ մի պարտավորություն չէր ունենալու Սովետական Միությանը, ուստի անիմաստ էր լարված օրերին ժամանակ տրամադրել ոչ պետքական պայմանագիր կնքելու:

Նույն օրերին՝ Թուրքիան տարված էր Գերմանիայի հետ պայմանագրերի կնքմամբ: 1940թ. հուլիսին գաղտանազերծվեց վաղուց կնքվաղ մի պայմանագիր, որով Թուրքիան պարտավորվում էր Գերմանիային ապահովել ռազմական հումքով: 1941թ. հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրով՝ ապրանքաշրջանառությունը երկուսի միջև աննախադեպ մեծացավ: Թուրքիան չնչին (սիմվոլիկ) գներով Գերմանիային վաճառեց խոշոր քանակությամբ պղինձ և քրոմ: Ինչպես վերևում նշեցի՝ թուրք-գերմանական հարաբերությունները հասան այն մակարդակի, որ Հայրենական պատերազմից 4 օր առաջ, 1941թ. հունիսի 18-ին:

Սովետա-գերմանական այս պատերազմում թուրքերը ավելի աշխուժացան: Նրանք տեսնում էին վերջին պատրաստությունները՝ իրենց երազանքները իրագործելու, բայց նախ՝ Գերմանիան պետք էր ջախջախեր կոմունիստներին: 1942թ. Օգոստոսի վերջերին սկսվեց Ստալինգրադի ճակատամարտը: Եթե Գերմանիան գրավեր այն, ապա 26 թուրքական դիվիզիա պիտի ներխուժեին կովկաս: Պիտի սկսվեր նոր հայոց ցեղասպանություն: Թուրքիայում ապրող հայերը հաշվարկվեցին կառավարության մոտ, որպեսզի հնարավոր պատերազմի հենց սկզբին կոտորվեին:

Նույն տարվա հուլիսին Թուրիքայի արտգործնախարար նշանակվեց Մենեմենջօղլուն: Հենց առաջին շաբաթում նա հայտարարեց. «Թուրքիան ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում շահագրգռված է Բոլշևիկնյան Ռուսաստանի ծանրագույն պարտության»:
Ինչու Թուրքերը ընտրեցին հենց Ստալինգրադի ճակատամարտը: Գերմանիան ձախողելով Մոսկվայի արշավանքը՝ կազմակերպեց նոր հարձակում, որով պետք է զավթեին տնտեսական մեծ նշանակություն ունեցող Կովկասը: Սակայն այստեղ կար մի խնդիր: Եթե Գերմանիան ճակատի հարավային մասում գտնվող իր ողջ զորքը մտցներ Կովկաս, ապա կարմիր բանակը շատ արագ կարող էր Սև ծովից Ստալինգրադ ընկած հատվածը փակելով՝ շրջապատման մեջ քցել գերմանացիներին: Այդիսկ պատճառով՝ Գերմանիան իր զորքը բաժանեց երկու մասի: Առաջին մասը շարունակեց արշավանքը դեպի արևելք՝ հասնելով Ստալինգրադ, իսկ երկրորդը մտավ Կովկաս: Եթե Գերմանացիները հաղթեին Ստալինգրադում, ապա Կովկասում գտնվող գերմանացիների թիկունքը վերջնականապես կապահովվեր, և պատերազմին կմիանար Թուրքիան: Պետք է նշել, որ թուրքական 26 դիվիզիաներին դիմագրավելու էին ընդամենը 4 դիվիզիա: Բայց բարեբախտաբար գերմանացիները ջախջախվեցին Վոլգայի ափին և Կովկաս ներխուաժած բանակը շատ արագ նահանջեց՝ քանի դեռ կարմիր բանակը չէր փակել մինչև սև ծով ընկած հատվածը: Չնայած այս պարտության՝ Թուրքիան շարունակում էր իր հույսը դնել Հիտլերի վրա ու շարունակում ռազմական հումքի մատակարարումը:

Ստալինգրադի պարտությունից հետո Թուրքիայի հետ բանակցությունները ավելի աշխուժացան: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին ավելի շատ հույսեր փայփայել Թուրքիայի հետ: 1943թ. հունվարի 30-ին Ադանայում հանդիպեցին Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինենյուն և Ու. Չերչիլը: Նոյեմբերին Կահիրեյում կայացավ Ռուզվելտի, Չերչիլի և Ինենյուի միջև բանակցություններ: Այս բանակցության արդյունքում՝ Թուրքիան Անգլիայից և ԱՄՆ-ից ստացավ մեծաքանակ զենք զինամթերք, դրա դիմաց խոստանալով պատերազմ հայտարարել Գերմանիային, սական չնշեց ժամկետը, որովհետև Թուրքիան դեռ չէր հուսահատվել ֆաշիստական Գերմանիայից: 1943թ. հոկտեմբերի 19-ից 30-ում երեք տերությունները ներկայացուցիչների միջև տեղի ունեցած կարճատեբ կոնֆերանսում՝ Սովետական միության նեկայացուցիչ Մոլոտովը մյուս երկուսին առաջարկեց Թուրքիային պարտադրել, որ նա շուտափույթ կերպով պատերազմ հայտարարի Գերմանիային, սակայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ասացին, թե Թուրքիան դրա համար նրանցից պահանջել է զենքեր, և նրանք դա կանեն միայն Թուրքիային դրանով ապահովելուց հետո: 1943թ. նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի ներկայացուցչ Ադոնի Իկենին հանդիպեց իր թուրք գործընկերոջ հետ, պահանջեց նույն բանը և ստացավ նույն պատասխանը: Թեհրանի Կոնֆերանսում, այս անգամին այդ հարցը բարձրացրեց Չերչիլը: Թուրքիայի քաղաքականությունը արդեն բացահայտվում էր: Չերչիլը անգամ սպառնաց Թուրքիային, որ իր վարած քաղաքականության պատճառով կարող է Թուրքիայի իրավունքները՝ Բոսֆորի ու Դարդանելիի վրա հարցականի տակ դրվի: Այս կոնֆերանսից հետո էլ շարունակվեց թուրքերի վրա ճնշումը: Ճնշումների տակ՝ 1944թ. ապրիլի 21-իմ Անկարան ստիպված եղավ դադարեցնել հումքի մատակարարումը Գերմանիա: Սակայն այս քայլը չբավարարեց տերություններին: Նրանք ուզում էին, որ Թուրքիան պատերազմ հայտարարի Գերմանիային: Այս բոլոր ճնշումների ազդեցության տակ՝ 1945թ. փետրվարի 23-ին, Թուրքիան պատերազմ հայտարարեց արդեն դիակ դարձած Գերմանիային և Ճապոնիային, սակայն մինչև պատերազմի վերջ՝ ոչ մի թուրքական բանակի զինվոր չմեկնեց առաջնագիծ, ոչ մի զինվոր չսպանեց, ոչ մի զինվոր էլ սպանվեց: Թուրքիան դավաճանեց իր «սիրելի ֆյուրերին»:

Ահա սա է թուրքը, սա է թուրքի վարած քաղաքականությունը: Եթե համաշխարհային առաջինի տարիներին նա ապացուցեց իր արյունարբու լինելը, ապա այս կարճատև ժամանակահատվածում Թուրքիան հասցրեց հանուր աշխարհին ցույց տալ, թե ինչ երկրեսանի է ինքը ու ստոր: Մարդկության համար սա հերթական դաս եղավ՝ թուրքերին չվստահելու, ավելի համոզվելու, որ այս մարդանման գոյացությունները, ովքեր, ոչ թե մարդկությունը կորցրած, այլ ընդհանրապես մարդն ու մարդկայինը չգտած, իրենց նյութական շահի համար շուտվանից են կորցրել արժանապատվությունը, մի բան՝ առանց որի, մարդ չի կարող համարվել հասարակության անդամ, ինչպես թուրքը՝ մարդկության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել