Քիչ առաջ ազեռբառանները հրապարակեցին տեսանյութ, թե ինչպես է հայ զինվորը հանձնվում ադրբեջանցիներին և ինչպես է խոստովանում իր արարքի պատճառների մասին: Բնականաբար, այդ տեսանյութները կայծակնային արագությամբ տարածվեցին լրատվական կայքերում` բերելով հազարավոր դիտումներ: Չեմ մեկնաբանում զինվորի այդ արարքը` ոչ կքննադատեմ, ոչ էլ առավել ևս կգովեմ:
Ցավալին այն է, որ մեզ մոտ այդ տեսանյութն ավելի արագ տարածվեց, քան ադրբեջանցիների:
Նրանց քարոզչամեքենան այս անգամ փայլուն աշխատեց ի վնաս մեզ: Հաստատ, նրանք այդ նպատակով էլ հրապարակել էին տեսանյութերը` հայերի մոտ խուճապ ստեղծելու, մեր պետությունը նվաստացնելու համար: Առաջին տպավորությունս հենց դա էր, ես ինձ նվաստացած զգացի:
Պետք չէ կուլ տալ ազեռների խայծը, եղբայրներ:
Գեթ մի գրամ չեմ կասկածում, որ այդ տղան չէ իր արտաբերած խոսքերի հեղինակը:
Հ.Գ. Որպես լրատվական կայքի խմբագիր՝ հայտարարում եմ, որ մեր կայքում այդ տեսանյութերը չեն լինի, մեզ դրանցից եկած դիտումները պետք չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել