Արդեն երկար ժամանակ է, ինչ մթնոլորտը խիստ աղտոտված է: Ավելի ճիշտ` ռադիոոլորտը: Ժամանակին ռադիոն բավականին առողջ կլիմա ուներ, մաքուր օդ և ոկիկ տեսք: Հեռարձակվում էր մեծամասամբ արևմտյան ու ռուսական փոփ, ռոք, ջազ, տեղական փոփ, լավ հաղորդումներ էին լինում: Ռադիոն լավ եղանակ էր ստեղծում գրեթե բոլորի համար, բացի, 
եր
ևի, որոշ սուբկուլտուրաների ներկայացուցիչների, օրինակ` ռաբիզների, դեդ մեթալ լսողների, ռեփերների: Երաժշտություն կար, որ ոչ միշտ էին հեռարձակում, որովհետևխսիտ սպեցիֆիկ էր, ոչ բոլորին հասկանալի:
Բայց, պարզվեց, այդքան էլ այդպես չէ:
Սուբկուլտուրան, պարզվեց, փոփ կուլտուրա է, մեծ մշակույթ, որի կրողները մեր քաղաքում 
և ավանաբար` նաև երկրում մեծամասնություն են կազմում: Խոսքս ոչ դեդ մեթալիստների, ոչ ռեփերների և ոչ էլ փանկերի մասին չէ, ու նամանավանդ` գոթերի: Էլեմենտար ռաբիզների մասին եմ խոսում: Այն օրվանից, ինչ հայտնվեցին որոշ ռադիոկայաններ, որոնք հեռարձակում են այս տիպի երաժշտություն և ընդհանրապես` կոնտենտ, միանգամից ակնհայտ դարձավ. ռաբիզը մեզ մոտ ենթամշակույթ չէ, այլ իսկական համատարած մշակույթ: Այս ամենին գումարվում է նաև ռուսական բլատնոյ շանսոնը` իր գողական ռոմանտիկայով ու դիլետանտ երգիչներով, և վերջ: Արդյունքը երկար սպասել չի տալիս: Մեր քաղաքի վրա կախված ռոդիոծածկը ողողված է ռաբիզով և կրիմինոգեն շանսոնով:
Մինչ ես սպասում եմ, որ եռա թեյնիկի ջուրը, մտքովս անցնում է, որ միգուցե սա ինձ համա՞ր էր բացահայտում: Այսինքն` մինչ
և այս ռադիոկայանների ի հայտ գալը նույնպե՞ս կարելի էր գլխի ընկնել, որ սուբմշակույթը իրականում մշակույթ է: Հավանաբար` դեր է ունեցել բնատուր լավատեսությունս: Ինչպե՞ս կարղ էր Ռադիո ջազ ունեցող քաղաքում այդպիսի մշակույթ լինել... մշակո՞ւյթ, թե՞ ենթամշակույթ: Ի՞նչ է ստացվում, հիմա, փաստորեն, անհրաժեշտություն կա անվանափոխելու պետական գերատեսչությո՞ւնը` Ենթամշակույթի նախարարությո՞ւն: Իսկ միգուցե արդեն անվանափոխվա՞ծ է: Այսինքն` համապատասխանում է ներկա վիճակի՞ն` Մշակույթի նախարարություն ռաբիսի և շանսոնի քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել