2500 տարի առաջ նա իշխում էր ողջ տարածաշրջանը, իսկ 19-րդ դարում հայտնվել էր կիսագաղութի կարգավիճակում: Այժմ Իրանի համար ստեղծվել են շատ հարմար պայմաններ նորից հզորանալու ու հին փառքին հասնելու: Ինչպես նշեցի մաս առաջինում՝ ի տարբերություն հին ժամանակներին՝ այժմ երկրները մեծ մասսամբ հզորանում եմ ուրիշներին իրենց ազդեցության տակ վերցնելով ոչ թե տարածքներ զավթելով: 21-րդ դարը Իրանի համար լավ պայմաններ է ստեղծել, իր ազդեցության ոլորտը տարածաշրջամուն տարածելու:

Իրավիճակը հասկանալու համար եկեք նայենք քարտեզին: Իրանի մեծամասնությունը պատկանում է իսլամի շիա ճյուղին, որին պատկանում են նաև Սիրիայի կառավարությունը, Սաուդիան Արաբիայի ափամերձ որոշ քաղաքների բնակչություն, Եմենի մի հատվածը, Իրաքի կառավարությունը, հարավային կեսը, Բահրեյնը, ադրբեջանը և Աֆղանստանի մի մասը: Սրանց բոլորի վրա էլ Իրանը քիչ թե շատ ունի ազդեցություն: Ամենինչ սկսվեց նրանից, երբ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի հակարակորդ Իրաքի վրա՝ թուլացնելով նրան և ամենակարևորը՝ Սուննի կառավարությանը Շիայով փոխարինեց: Այդ ժամանակ Իրաքը՝ այն Իրաքը, որ կարողացավ 8 տարի Իրանի դեմ պատերազմել չպատրվելով այն, հայտնվեց ահավոր թույլ վիճակում:

Թույլ լինելու պատճառը ոչ միայն պատերազմն էր, այլ մի մեծ սխալ որոշում: Նոր կառավարությունը զրկեց նախկինի գլխավոր կուսակցություն Բաասի անդամներին քաղաքական կյանքից: Այս քայլը այնքանով էր սխալ, որ բոլոր փորձառու բժիշկները, մանկավարժները, ռազմական և քաղաքական գործիչները գտնվում էին այդ կուսակցությունում: Այդպիսի մարդկանց այսպես ասված «զանգվածային չեզոքացումը» էլ ավելի խորացրեց Իրաքի ճգնաժամը: Որտեղ իսլամական երկիր և կոնֆլիկտ, այդտեղ Ալ Քաիդա: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Ալ Քաիդան մտավ Իրաք և ամենինչ էլ ավելի բարդացավ: Ստեղծված իրավիճակում Իրաքի նորաստեղծ ու անփորձ կառավարությանը պետք էր դաշնակից, դա եղավ Իրանը:

ԱՄՆ-ն այս հարցում շատ թերագնահատեց Իրանին: Նա կարծում էր, թե Իրան հազիվ կկարողանար իր տարածքում գտնվող ազգերին կառավարել, ուր մնաց տարածաշրջանային ուժ փորձի դառնալ: Իրաքից հետո Պարսկաստանի աչքը ընկավ Սիրիայի և Լիբանանի վրա: Իրանի կողմից ֆինանսավորվող և իր ազդեցության տակ գտնվող Հեզբոլլահ կազմակերպությունը Լիբանաում շուտվանից մեծ հեղինակություն է վայելում: Հեզբոլլահի միջոցով Իրանը շատ մեծ ազդեցություն ունի Լիբանանի վրա, իսկ Սիրիայի կառավարությունը պատկանում է իսլամի նույն ճյուղին, որին պատկանում է նաև Իրանը: Սիրիայի քաղաքացիական պատերազմը Իրանի համար շատ լավ առիթ էր Սիրիայի վրա իր ազդեցությունը մեծացնելու, բայց միաժամանակ մի մեծ մարտահրավեր, որովհետև Բաշար Ասադի կառավարության կորստով՝ Իրանը ոչ միայն կորցնում է իր կարևոր դաշնակիցներից մեկին, այլ նաև այն հանձնում թշնամուն:

Այս երկիրը Մերձավոր Արևելքում բացի դաշնակիցներից բնականաբար ունի թշնամիներ: Նրա թշնամիները հիմնականում 4-ն են՝ ԱՄՆ-ն, Սաուդիան Արաբիան, Թուրքիան և Իսրայելը: Այդ չորսից երեքը Սիրիայի քաղաքացիական պատերազմում զինում են ընդդիմությանը, իսկ Իրանը օգնում Ասադին: Այժմ Իրաքում կողմերը ունեն ընդհանրություններ՝ բոլորը պայքարում են Իսլամական Պետության դեմ: ԻՊ-ի դեմ պայքարում ասում են, թե ԱՄՆ-ն և Պարսկաստանը իրար հետ որոշ դեպքերում համագործակցում են, բայց որևե պաշտոնական հայտարարություն չկա դրա շուրջ: Պարզից էլ պարզ է՝ նրանք իրար հետ չեն համագործակցի, որովհետև իրար չեն վստահում: Պարսկաստանը նաև ունի շատ մեծ հետաքրքրություններ Պարսից ծոցում: Այստեղ ինչն է շատ: Նավթը: Աշխարհում շրջանառվող նավթի 2/3-ը:

Հենց այստեղ է գտնվում Բահրեյն անունով մի փոքր երկիր՝ ում շուքի տակ է գտնվում ողջ ծոցը: Բահրեյնը հարուստ է նավթով և ունի ռազմաստրատեգական դիրք: Բահրեյնի բնակչության մեծամասնությունը շիա ճյուղին է պատկանում, իսկ կառավարությունը Սուննի: 2011 թվականից սկսած՝ Բահրեյնի շիաները՝ Արաբական Գարունից ներշնչված, ամեն կերպ փորձում են թոթափել կառավարությանը: Եթե սա հաջողվի, ապա Իրանը ձեռք կբերի մի դաշնակից, ով ընդամենը մոտ 2 տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Սաուդիան Արաբիայից: Այժմ այսպիսի բանը հեռանկարային չէ, որովհետև ԱՄՆ-ն ևՍաուդիան Արաբիան ամեն կերպ օգնում են Բահրեյնի դաշնակից կառավարությանը և այդ կառավարությունը իր հերթին կարողանում է Իրանին իր ներքին գործերից դուրս պահել:

Եթե Սաուդիան Արաբիան կորցրեց Բահրեյնը՝ հաջորդը ինքն է լինելու: Պարսից ծոցի (ըստ իրենց՝ Արաբական ծոցի) քաղաքների բնակչության զգալի մասը շիա ճյուղին է պատկանում: Իրանը, Բահրեյնի միջոցով, փորձելու է այդտեղ ապստամբություններ բարձրանել: Սաուդիների մյուս հարևան Եմենում ևս կան շիաներ, որոնք այս պահին ակտիվ են: Պարսկաստանի խնդիրն է Եմենում շիա կառավարություն ստեղծել և ամրապնդել: Եզրակացում. եթե Իրանին հաջողվի Սիրիայում՝ Բաշար Ասադի կառավարությունը պահել, Իրաքում՝ կառավարությանը աջակցել, Բահրեյնում՝ հեղաշրջում կազմակերպել այնուհետև Սաուդիան Արաբիաի շիաների հետ կապ հաստատել և Եմենում՝ շիա կառավարություն ամրապնդել, ապա Իրանը կհասնի տարածաշրջանային տերության բարձրագույն աստիճանին՝ տարածաշրջանային հեգեմոնիայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել