Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: 

Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը՝ վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝ անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել