Վարդան Հակոբյան
Ցավով արձանագրում եմ այն փաստը, որ ՀՀԿ-ն իր մեջ ուժ չգտավ պատժելու իր կուսակցության անդամներին, մասսայական միջոցառումը տապալելու եւ հարյուրավոր երիտասարդների կյանքն ու առողջությունը վտանգելու համար: Գուցե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ այդ մեղավորը այսօր պատժվել է 1 տարի ազատազրկումով: Ես էլ կավելացնեմ, որ դա ընդամենը այդ գործում պատահական հայտնված բանվորն էր, որի վրա բարդեցին ամեն ինչ իրենց կաշին փրկելու համար: Բանն այնն է, որ սովորական մարդը այդքան փուչիկ ֆիզիկապես չէր կարող փչել ու առավել եւս տեղափոխել հանրապետության հրապարակ: Այդ օրը ինտերնետում պայթյունի լուսանկարները տեսնելուց անմիջապես հետո զանգեցի իմ ընկերներին, ովքեր զբաղվում են փուչիկների ձեւավորմամբ: Բոլորի պատասխանը մեկն էր, որ իրենց դիմել են այդ պատվերով, բայց գինը լսելուց հետո, որը 1 հատի համար 500 դրամ էր, առաջարկել են իրենցը, որը 80 դրամ էր: Տրամաբանական էր, որ բոլոր նորմալ ձեւավորողները հրաժարվել են այդ պատվերը կատարելուց մի պարզ պատճառով, դա անհնար է լիցքավորել որակյալ գազով, իսկ էժան՝ բնական գազով չի կարելի լիցքավորել, որովհետեւ աննշան կրակից կարող են բռնկվել: Իսկ 7000 հատ փուչիկի դեպքում դա հավասար է ատոմային ռումբի էֆեկտի: Ոչ մի բիզնեսմեն չէր մտնի այդ ավատյուրայի տակ: ՀՀԿ երիտթեւի ակտիվիստները տեղեկացված են եղել մերժման պատճառաբանություններին, սակայն երիտ բազեները այնուամենայնիվ գտել են մեկին, ով չունենալով այդ ոլորտում բիզնես կենսագրություն, երեւի համաձայնվել է մասնակիցը լինել այդ տեռորին: ՀՀԿ երիտթեւի ակտիվիստների մոտիվները շատ պարզ էր: Համոզված լինելով, որ գործարքը կկայանա, մտածում էին 500 դրամի փոխարեն թեկուզ 100 դրամ վճարելու դեպքում, 7000 փուչիկի մեջ կարելի է 2.800.000 դրամ, այսինքն մոտ 7000 ԱՄն դոլար գրպանել: Իսկ երբ փուչիկները կբարձրանային օդ, արդեն դժվար կլիներ ապացուցել, թե ինչ գազ է եղել փուչիկների մեջ: Ահա եւ ամբողջ պատմությունը: Հիմա անցնենք հետեւանքներին: 5 րոպեանոց բացահայտվող գործը «բացահայտում» էին մի քանի շաբաթ: Նույն ձեռագրով հետագայում արվում էր նաեւ Վահե Ավետյանի գործը: Պարզ էր, որ փնտրում են քավության նոխազ, որպեսզի փրկեն ՀՀկ երիտթեւի կոնկրետ պատասխանատուներին: Սա այն դեպքը չի, երբ պատահական սխալի համար փորձ է արվում դիվիդենտներ հավաքել ինչ որ մեկի վրա, տվյալ դեպքում ՀՀկ երիտթեւի կազմակերպիչների՝ ի դեմս Կ. Ավագյանի: Սա այն դեպքն է, երբ կարենը իր բազեների հետ տեղյակ են եղել հնարավոր հետեւանքների մասին, բայց փողի մոլուծքը վեր է եղել ամեն ինչից: Այ հենց դրա համար եմ մեղադրում ՀՀԿ բոլոր կարկառուն դեմքերին, քննիչներին ու դատարանին, որ աչք են փակում այս հանգամանքի վրա: Առ այսօր չգտվեց մի բարոյական ՀՀԿ-ական, որի իրերն իրենց անունով կկոչեր: Մի թե՞ Կ. Ավագյանն ավելի կարեւոր էր, քան հարյուրավոր երիտասարդների կյանքը, մի թե՞ Կ. Ավագյանը ավելին արժեր քան ՀՀԿ հեղինակությունը: Իսկ եթե այդպես է, ապա ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով բարոյական պատասխանատվություն է կրում հարյուրավոր այրվածքներով երիտասարդների առջեւ, ու այն ստի առջեւ, որի համար պիտի քավության նոխազ դառնա բանվորի դեր կատարած խեղճ ու կրակ Բոզոյանը: Ստի ու բանսարկության վրա երկիր ու հասարակություն չի կարող լինել: Իսկ ով կարող է երաշխավորել, որ Կ. Ավագյանը դիտավորյալ չի պատվիրել հենց բռնկվող գազով փուչիկները: Չէ՞ որ նա տեղեկացված է եղել: իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ սա հատուկ ծառայությունների կողմից պատվիրված տեռոր չէր: Իսկ ո՞վ է տեսել, որ մի քանի հարյուր մարդ վառելու համար պատժեն կատարողին, բայց ազատության մեջ մնա պատվիրատուն: Իսկ ո՞վ է ասել, թե ՀՀԿ անդամները վեր են բոլոր օրենքներից……………Պարոնայք ՀՀկ-ականներ, դուք ձեր կամքով մտել եք այս բոլոր մեղքերի տակ: Դե ուրեմն պատրաստ եղեք հատուցելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել