Ուրմեն,
Չգնահատվածությունը մարդկանց մեջ շատ տարածված է, հատկապես հարաբերություններում, երբ մի կողմը կարծում է, որ ինքը գնահատաված չի, իրեն ուշադրությունը բավական չի։

Կարծեմ մի անգամ գրել եմ, որ կարծում եմ, որ էդ չգնահատված լինելը ավելի շատ գալիս է նրանից, որ այդ մարդը ինքը չի տեսնում ու չի գնահատում դիմացինի դրած ջանքերը հարաբերության մեջ ու սենց բաներ։

Հիմա, ես սկսել եմ ինքնավերլուծության մի շրջան, մեեեծ շրջան ու մի հատ կարեւոր բան հասկացա։

Փաստորեն, իմ դեպքում, չգնահատված զգալը լրիվ իմ հետ է կապված, բացարձակ կապ չունի շրջակա աշխարհի հետ։ Բացարձակ։ (նենց ուրախ եմ ։Դ)

Մի քանի դեպքեր մանրամասն վերլուծելուց հետո, որոշեցի, որ կմտածեմ ոչ միայն այդ դեպքի մասին, այլ նաեւ, ասենք թե ինչ եմ կերել այդ օրը, ինչ եղանակ էր ։Դ կատակ եմ անում, թե ինչ տրամադրություն ունեի, ինչ էի արել, ինչքանով էի ինքս ինձնից գոհ։ Ու ստացվեց ։Դ

Փաստորեն, այն օրերին, երբ ես ինձ չգնահատված եմ զգում, ես գրեթե ոչ մի բան չեմ արել, որ ինքս ինձնից գոհ լինեմ, ինքս ինձ գնահատեմ։ Ու երբ ես ինքս ինձնից, չգիտակցված, տենց դժգոհ եմ լինում, սկսում եմ փնտրել, որ ուրիշներն էլ են ինձնից դժգոհ։ Իսկ եթե դժգոհ են, իսկ ես սենց լավն եմ ։Դ ուրեմն չեն գնահատում ինձ։

Չգիտեմ, կարող ա տուֆտում եմ, բայց որ խնդիրը ամբողջությամբ իմ մեջ է, էդ ակնհայտ է ինձ համար։ Ու անկախ նրանից, թե քեզ գնահատում են իրականում, թե չէ, էդ չգնահատվածության զգացումը, լրիվ քո քեզնից գոհ լինել/չլինելով է պայմանավորված։ Ու եթե ես մի օր, ինչ֊որ բան եմ անում, որից տենց շատ գոհ եմ լինում, մտածում եմ, այոոո, ես դա արեցի, ոչ մի կերպ մտքովս չի անցնում, թե ինձ չեն գնահատում։ Չեմ էլ կենտրոնանում, գնահատում են, թե չէ։

Ու երեւի էդ հարցը, «ինձ գնահատում են, թե չէ», արդեն իսկ
հիվանդագին հարց է, ու իդեալականը այն է, որ այդ հարցը նույնիսկ չառաջանա։ Ու եթե հարցը առաջացել է, պետք չի շուրջը նայել, փնտրելու համար, թե էդ ով ձեզ չի գնահատում, այլ պետք է նայել, թե ինչ եք արել, ու ինչի եք ձեզնից դժգոհ։

Ու փաստորեն, չգնահատվածության զգացման համար լուծում կա՝ եթե քեզ չգնահատված ես զգում, մի բան արա, որ քեզնից գոհ մնաս։ ։Դ
Ու իրոք էլի, մարդը ինչի՞ պիտի մտածի, որ դիմացինը իրեն չի գնահատում՝ կամ դիմացը կույր է, չի տեսնում, թե ինչ լավն է ինքը, կամ չկա ինչ֊որ բան, որի համար արժի էդ մարդուն գնահատել։

Եթե դուք կարծում եք, որ ձեր դիմացինը կույր է, ապա յան տվեք իրենից, բայց նախապես համոզվելով, որ նա իրոք չի տեսնում ձեզ ու ձեր արածները ու իրականում նենց չի, որ դուք չեք գնահատում իրեն, ու ոչ թե հակառակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել