Tert.am–ը գրում է.

Պերդյուի համալսարանի (Ինդիանա, ԱՄՆ) երեք մոլորակագետ Լուսնի վրա նոր խառնարան են հայտնաբերել: Ինչպես գրում է Lenta.ru-ն` BBC News-ին հղումով,  այս մասին գիտնականները հայտարարել են Լուսնային և մոլորակային գիտությունների 46-րդ կոնֆերանսի ժամանակ:

Սա Երկրի արբանյակի վրա խառնարանի հայտնաբերման առաջին դեպքն է վերջին 100 տարում: Այն ունի մոտ 200 կմ տրամագիծ և գտնվում է Լուսնի` Երկրին նայող կողմի վրա: Խառնարանը շրջապատված է ժայռերով, որոնք ձևավորվել են մոտ 3.9 մլրդ տարի առաջ՝ երկնաքարերի կամ խոշոր երկնային մարմնի հետ Երկրի արբանյակի բախման հետևանքով, այդ իսկ պատճառով խորությունը հնարավոր չէ ուսումնասիրել աստղադիտակի օգնությամբ:

Գիտնականները ռելիեֆային օբյեկտն անվանել են ամերիկուհի գրող և Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին կին օդաչու Ամելիա Էրհարթի անունով:

Խառնարանը գիտնականները հայտնաբերել են` ուսումնասիրելով Լուսնի հնագույն մակերեսի վրա լավայի տեղաշարժման ալիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել