Անթույլատրելի է, որ առանց մեր կարծիքը հարցնելու՝ պարտադրում են բոլորին օգտագործել հարստացված հաց:

Այդպես վարվում են միայն անասունների կերը հարստացնելիս... 
Ուրեմն, նրանք, ովքեր նման որոշումներ են կայացնում, մեզ բոլորիս դրել են, իրերը կոչենք իրենց անունով, ընտանի կենդանիների տեղ...
Սա միայն հարցի բարոյական կողմն է...

Կա նաև բժշկական և սոցիալական կողմերը...
Որպես մասնագետ չեմ կարող խոսել, սակայն տրամաբանելու իրավունք, կարծում եմ, բոլորն ունեն... 
Եվ ուրեմն մի քանի դատողություն անենք:

Դիցուք, ինչ-որ քանակությամբ մարդիկ՝ փաստացի որպես հիվանդներ դիտարկվող, Հայաստանում դրանց՝ ֆոլաթթվի և երկաթի կարիքն ունեն և բժշկի կողմից նշանակում են ստացել այն օգտագործել...

ՀԱՐՑ. «Ինչո՞ւ է պետք այդ նյութերը (նկատենք, որպես դեղամիջոց օգտագործվող) օրգանիզմ ներմուծել հենց հացի և/կամ այլ հացամթերքի հետ (փաստորեն չկառավարվող քանակություններով): 
ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ. Ըստ իս, շատ ավելի տրամաբանական կլիներ հետևյալ լուծումը՝ հաբերի տեսքով վաճառվեին հստակ չափաբաժիններով, և մարդիկ գնեին դրանք և իրենց օրվա սննդակարգի մեջ օգտագործեին...

Այսպիսի հարցեր և դատողություններ մի քանիսն էլ կան, որոնց քննարկմամբ չեմ ուզում ծանրաբեռնել ընթերցողներին:

Միայն մի 
ՀԱՐՑ. Իսկ ինչպե՞ս դա կանդրադառնա այն մարդկանց առողջության վրա, ովքեր չգիտեն, որ իրենց համար ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է այդ նյութերի հավելյալ ներմուծումն իրենց օրգանիզմ։ 
ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ թողնում եմ դեռևս ՀԱՅ (կամ ուղղակի ՄԱՐԴ) մնացած ՀՀ oրենսդիրներին (պատգամավորներին)։ 
ԻՍԿ ԱՅԴՊԻՍԻՔ ԿԱՆ... Թե՞ ես սխալվում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել