Լրիվ հավատում եմ, որ դեպքի տեղը` Ավետիսյանների տանը, հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված պարկուճները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված ա էղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին ու հայտնաբերվել է դեպքի վայրում։ 
Հավատում եմ, բայց որտե՞ղ ու ե՞րբ են կրակվել դրանք…

Սաղ խնդիրն էն ա, որ էդ կրակված փամփուշտները կարային ընդեղ հայտնված ըլնեին մի ուրիշ պատճառով. ասենք, դրանք մի օր առաջ կրակված ըլնեն Պերմյակովին կցված զենքից, իսկ կրակված պարկուճները՝ իրա ավտոմատով ու մնացած պարագաներով, հավաքված ու ԲԵՐՎԱԾ քցված ըլնեն հանցանքի տեղը (!):

Հետևաբար, ՀՀ «քննչական կոմիտե» կոչվածին Ավետիսյան ընտանիքի հարազատները՝ իրավահաջորդները, պիտի առնվազն ուղղեն 4 հարց.

1.Ո՞ւր ա ձգաբանական (բալիստիկ) եզրակացությունը, ըստ որի՝ բոլոր Ավետիսյանները՝ բացի մանուկ Սերյոժա Ավետիսյանից, սպանվել են հենց «АКС-74» տեսակի ինքնաձիգից:

2. Ի՞նչ վաղեմություն ունեն կրակված պարկուճները...

3. Ինչի՞ սկզբից ինֆորմացիա դուրս պրծավ էն մասին, որ կրակոցներ չեն լսվել, իսկ հետո սկսեցին ամբողջ ուժով հերքել, թե լսվել են...

4. Որտե՞ղ ա ՊԱԹՈԼՈԳՈԱՆԱՏՈՄՆԵՐԻ եզրակացությունն էն մասին, ըստ որի՝ սպանվածների արյան մեջ քնաբեր տեսակի գազ չի հայտնաբերվել... Չէ՞ որ Ավետիսյանները գտնվել են սպանված իրանց անկողինների մեջ, ու պայքար չի էղել... Ու էս ինդուկտիվ փաստը հուշում ա, որ նման հանցանքի համար պիտի կիրառված ըլնի նվազագույնը քնաբեր գազ՝ հանցանքն անաղմուկ կատարելու համար: Բնակարան մտնելն առանց աղմուկի չէր կարա ըլներ, իսկ դրա համար պետք ա ներսից չլսեին նվազագույն աղմուկ:

Իսկ հիմա ՀՀ քննչական կոմիտեի ներկա հիմարացնող հայտարարությամբ ընդամենը հող են նախապատրաստում հաջորդ ստի համար, ըստ որի՝ պիտի «հաստատվի» էն, որ ամբողջ Ավետիսյան ընտանիքը զոհ ա գնացել տվյալ զենքից արձակված կրակոցներին: 
Ըդտեղ ա՛ տանում էս սուտը:
Իսկ քանի որ հուղարկավորել, վերջացրել են դիակները, էլ նման հարց չի կարա ըլնի, թե արդյո՞ք համընկնում են սպանվածների ստացած մահացու հրազենային խոցումները տվյալ տրամաչափի հետ, թե չէ:

ՀՀ քննչական կոմիտե կոչվածի մասնագիտական սուրբ պարտքն էր ՍԿԶԲՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ մահվան պատճառ դարձած հրազենային մահացու վերքերի բալիստիկ տվյալների մասին, այլ ոչ թե փաստացի գտնված AKC 74–ին համապատասխան 5,45 տրամաչափի կրակված պարկուճների մասին: 
Է՛ս կլներ գործի նախաքննության համար օբյեկտիվության թիվ մեկ նշանը, բայց ի՞նչ ենք տեսնում... Պարզ էրևում ա, որ նախաքննությունն արվում ա հետույքից:

Նորից եմ ասում՝ «հայտնաբերված» պարկուճները միանգամայն կարան պատկանեն Պերմյակովին կցված հաստիքային զենքին: Սաղ հարցն էն ա, թե արդյո՞ք դրանք կրակվել են հենց էդ գիշերը, ու կրակվել են Ավետիսյանների տա՞նը, թե՞ դրանք կրակվել են ուրիշ տեղ:

Հոգեբանորեն ամեն բան հաշվարկված էր շատ ճիշտ: Քանի որ հայությունն ու Ավետիսյանների իրավահաջորդները, ազգականները պիտի գտնվեին շոկի ու զգացմունքների ազդեցության տակ, դիակների միանգամից հուղարկավորությունը որևէ կասկածի առիթ չէր տա, նշվածներից ոչ մեկի մտքով չէր անցնի նման հետազոտություն անցկացնելու պահանջ ներկայացնել՝ պարզել դիակների մեջ գտնվող հրազենից արձակված տրամաչափը:
Իսկ մենք տեսանք, որ ամեն բան կատարվեց ավանդական–տերտերական ծեսով, ու երրորդ օրը ԲՈԼՈՐ դիակները միանգամից հանձնվեցին հողին. նման եզրակացության ծպուտը չլսվեց: Իսկ հիմա կարան ինչ ուզես հայտարարեն՝ հետին թվով կեղծելով, որ սպանվածները զոհ են գնացել հենց Պերմյակովի ինքնաձիգից արձակված փամփուշտներից, քանի որ «ապացուցված ա», որ փամփուշտները Պերմյակովի զենքից են արձակվել: Բա գնդակնե՞րի պատկանելության փաստը: Ձգաբանական հետազոտությունը կարար մեկ առ մեկ պարզեր, թե ամեն մի դիակի մեջ գտնվող գնդակը որ ՏԵՍԱԿ զենքից ա արձակվել: Պրոֆեսիոնալիզմը բարձրակարգ տեխնոլոգիաների դարում եռապատկվել ու քառապատկվել ա:

Մենք ո՛չ մի տեղ չլսեցինք, որ կատարվել ա դիակների հետազոտություն, ու արվել ա էսինչ եզրակացությունը: Սովորաբար սպանություն անելուց հետո կորցնում են սպանության հետքերը։ Սպանության ամեն տեսակ ներգործության հետքերն իրա վրա դիակն ա կրում։ 
ՀՀ քննչական խումբը չպիտի թույլատրեր թաղել ըտենց մեծ արագությամբ Ավետիսյանների դիակները: Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն զբաղվել ա հետքերի պարտակմամբ: Սա արդեն ակնհայտ ա:

Հիմա պարզ ա, որ հուղարկավորված դիակները կրկնակի են լուռ, բայց էլի ուշ չի. Ավետիսյանների իրավահաջորդները կարան էքսգումացիա պահանջեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել