Ամեն անգամ, երբ առիթ է լինում լսել, թե ինչպես ենք «պատերազմը հաղթել, ազատագրել ենք...», իմ կարծիքով՝ միանգամայն տրամաբանական հարց է ծագում. եթե ինչ-որ պատերազմ եք հաղթել, ապա ինչո՞ւ եք դեռևս գաղութային կարիքավորի ձեր գոյությունը քարշ տալիս, այլ ոչ թե ապրում մարդավայել: Ուրեմն խոստովանե՛ք, որ դուք պատերազմ չեք հաղթել ու ոչինչ էլ չեք ազատագրել: Ոչ էլ ազատագրելու խնդիր եք ունեցել: Դուք «առանձնակի գումարտակներին» անդամակցել եք ընդամենը ձեր խելքով տարածք հաղթելու ու այն սովետական, սոցիալիստական Հայաստանին կցելու համար: Բայց ուրեմն էլ ի՞նչ հաղթանակի ու ազատագրության մասին եք անընդհատ խոսում, այ «հիմնադիրներ» (ինչպիսի՞ զուգադիպություն՝ հիմնադիր նախագահ, հիմնադիր խորհրդարան...) և «հեղափոխականներ»: Ի՞նչ նշանակություն ունի, թե ո՛ր տարածքը, ո՛ր Հանրապետությունն ու ո՛ր ինքնավար մարզն ինչպես կանվանեն սոցիալիստական մեծ «հայրենիքը»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել