ԱՄՆ ներքին պարտքը գերազանցեց 18 տրիլիոն դոլարը, դա նշանակում է՝ կամ մոտակա ու շատ մոտակա ժամանակներում աշխարհի որևէ մի անկյունում հանկարծ մի նոր պատերազմ կժայթքի, կամ Օբամայի վարչակարգին սենատն իմպիչմենտ կհայտարարի: ԱՄՆ ղեկավարությանն ավելի ձեռնտու է առաջին տարբերակը..

ԱՄՆ ՀՆԱ, մասնավորապես` արդյունաբերության մեծ մասը դեռ 1930-ականներից կախված է ռազմամթերք արտադրող գործարաններից, որոնք նաև խոշորագույն հարկատուներ են: Բնական է, որ նրանց համար օդի պես անհրաժեշտ են ռազմական կոնֆլիկտները՝ զինամթերքը վաճառելու համար։ Սպառնացող ներքին դեֆոլտն է պատճառը, որի ցանկացած ձևով ամերիկյան էլիտան՝ թե հանրապետական և թե դեմոկրատական, ցանկանում է նոր մի պատերազմ սկսել, սակայն նրանց խանգարում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի՝ վետոյի իրավունքը։ Այ դա է այս ամեն ինչի պատճառը։ ԱՄՆ բանակը հազվադեպ է անմիջապես մասնակցում Վաշինգտոնի կողմից հրահրված պատերազմին Վիետնամի դառը փորձից հետո, նրանք նախընտրում են այդ նպատակով գտագործել ՆԱՏՕ-ն, իսկ իրենց բանակի կոռումպացվածության մակարդակն այնքան բարձր է, որ իրենց համար Իրաքի օպերացիան 4 անգամ ավելի թանկ է նստում, քան կնստեր իրականում։ Դե, բնական է՝ իրենց այլ հարկատուների հաշվին..

Հանրապետականներին այս պահին ձեռնտու չէ տապալել դեմոկրատ Օբամային, քանի որ դրանով պարտքից չեն ազատվի, պետք է նոր պատերազմ, սակայն եթե դա հնարավոր չլինի մի տեղ սադրել, կմնա միայն այդ տարբերակը, պարզապես դա կհանգեցնի նպաստների կրճատման, հարկերի բարձրացման, աշխատավարձերի նվազման, ինչն արդեն սոցիալական բունտի պատճառներ են։ Օբամայի հեռացնելը նաև կբերի սևամորթ բնակչության դժգոհությունը և նոր բախումների Արևմտյան ափում, որտեղ այս տարի առանց այդ էլ կրքերը բորբոքված էին սպիտակամաշկ ոստիկանների վարքագծի հետևանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել