Հին ժամանակներում սովորաբար տերություն էր համարվում այն պետական միավորումը, ում անմիջական հսկողության տակ խոշոր տարածքներ էին գտնվում, սակայն համաշխարհայինացման հետ զուգընթաց տերությունները էվոլուցիայի ենթարկվեցին: 21-րդ դարում տերություն կարելի է անվանել այն երկրին, ով բացի պետական տարածքից՝ ունի ազդեցության ոլորտներ, օրինակ՝ Իրանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Սաուդիան Արաբիան և այլն: Տերությունները բաժանվում են հիմնականում երկու մասի՝ տարածաշրջանային և համաշխարհային: Կան նաև այլ տերմիններ. օրինակ՝ միջին տերություն, տարածաշրջանային հեգեմոնիա, մեծ ուժ և այլն, որոնք ամեն ինչ էլ ավելի են բարդացնում, բայց դրանք չենք քննարկի: Տարածաշրջանային տերության (կամ տարածաշրջանային ուժ) ազդեցության ոլորտը սահմանափակվում է տվյալ տարածաշրջանում, իսկ համաշխարհային տերությանը (կամ գերտերությանը) տարածվում է ողջ աշխարհով: Այժմ աշխարհի միակ գերտերությունը ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ի ազդեցության ոլորտի մեջ են մտնում գրեթե բոլոր տարածաշրջանները հատկապես Արևմտյան Եվրոպան և Մերձավոր Արևելքը: Տարածաշրջանային տերություններն առաջացել են շատ շուտ: Նրանք հաճախ անվանվում էին գերտերություններ՝ այդ ժամանակներում իսկական գերտերության (superpower) բացակայության պատճառով: Օրինակ՝ Ուրարտուն դասագրքերում ներկայացվում է որպես գերտերություն, այնինչ նրա տարածքը, ազդեցության ոլորտի հետ հաշված՝ չէր գերազանցում ներկայիս Թուրքիայի տարածքին: Միջազգային Superpower տերմինն (հայերեն՝ գերտերություն) առաջացել է Երկրորդ Աշխարհամարտից հետո: Այդ ժամանակ գոյություն ունեին 3 գերտերություններ՝ ԽՍՀՄ-ն, Բրիտանական Կայսրությունը և ԱՄՆ-ն: Սուեզի ճգնաժամից հետո (1956թ.) Մեծ Բրիտանիան վերջնականապես դադարեց գերտերություն լինելուց, իսկ 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն մինչև հիմա շարունակում է մնալ միակ գերտերությունը: Որպես ապացույց բավական է նշել, որ ԱՄՆ-ն իր պետական տարածքից դուրս ունի 598 ռազմաբազաներ: Այսինքն՝ այժմ մենք ունենք մեկ գերտերություն՝ ԱՄՆ-ն և տարածաշրջանային տերություններ: Տարածաշրջանային տերությունների հստակ թիվը վիճելի է, շատերի համար «տարածաշրջանային տերությունը» նեղ հասկացություն է, և նրանք նույնիսկ Հնդկաստանին չեն ճանաչում, որպես այդպիսին, իսկ շատերի համար Տանզանիան էլ է համարվում որպես տարածաշրջանային տերություն: Կարելի է ասել, որ դրանց թիվը տատանվում է 10-ից 30-ի միջև: Սակայն կան երկրներ, որոնք վստահորեն մտնում են այդ ցուցակում: Դրանցից են՝ Ռուսաստանը, Իրանը, Սաուդիան Արաբիան, Ավստրալիան և ուրիշներ: Պատմության մեջ լինում են դեպքեր, երբ մի տարածաշրջանային տերություն մտնում է ուրիշ տարածաշրջանային ուժի ազդեցության ոլորտում: Դրան զուգահեռ՝ եղել են դեպքեր, երբ մի երկիր մտնում է երկու տարածաշրջանային տերությունների ոլորտում, ինչը երբեմն հանգեցրել է քաղաքացիական պատերազմի (Անգոլայի քաղաքացիական պատերազմ 1975-2002թթ.): Կա մի տարածված սխալ, իբր Ռուսաստանը գերտերություն է: Իրականում Ռուսաստանը տիպիկ տարածաշրջանային ուժ է իրենից ներկայացնում: Կարելի է ասել, որ Ռուսաստանը տարածաշրջանային տերությունների ցանկում առաջատարն է, բայց ոչ գերտերություն: Ռուսաստանի ազդեցության ոլորտում են գտնվում Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելարուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ցավոք սրտի Հայաստանը, ինչպես նաև սահմանափ ձևով Սիրիան և Կուբան: Ցավոք, պետք է նշել, որ մենք ոչ միայն մտնում ենք այդ ոլորտի մեջ, այլ նաև գլխավորում: Եթե ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ-ի հետ համեմատենք, ապա սա շատ քիչ է գերտերություն ճանաչվելու համար: ԱՄՆ-ի ազդեցության ոլորտի մեջ քիչ թե շատ մտնում են Սիրիայի ընդդիմությունը, Իրաքի կառավարությունը, Իրաքի և Սիրիայի քրդերը, Թուրքիան, Սաուդիան Արաբիան, ԱՄԵ, Լիբիա, Արևմտյան ևրոպա, Պակիստան և այլ: Այսպես կարելի է մի քանի տասնյակ երկիր թվարկել: Միգուցե Ռուսաստանն այսքանով էլ ճանաչվեր որպես գերտերություն, եթե չլինեին ներքին խնդիրները: Ռուսաստանն իր սահմաններից դուրս ունի մոտ 10-ից 18 ռազմաբազա, ինչն ԱՄՆ-ի հետ համեմատած տասնյակ անգամներ քիչ է: Ռուսաստանի տնտեսությունը, չնայած որ աշխարհի երկրների մեծ մասին գերազանցում է, այն դեռ շատ քիչ է՝ գերտերության տնտեսություն անվանվելու համար: Պետք է հաշվի առնել մի փաստ, որ Ռուսաստանն ունի շուրջ 8000 ատոմային զենք, իսկ ԱՄՆ-ն՝ 2000-ից էլ քիչ: Այստեղ կարևոր չէ, թե ինչքան ատոմային զենք ունես, այլ ատոմային զենք ունես, թե ոչ: Եթե դու ատոմային ռումբ ունես, թշնամի երկիրը չի համարձակվի քեզ վրա միջուկային զենք նետել, որովհետև շատ լավ գիտակցում է, որ դու էլ իր վրա կնետես: Այսինքն, եթե նույնիկ Ռուսաստանն ունենար պատրաստ դիրքում գտնվող մոտ 50 ատոմային զենք՝ յուրաքանչյուր նահանգի մայրաքաղաք ռմբակոծելու, իսկ ԱՄՆ-ն՝ 50,000, բան չէր փոխվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել