Եթե կարծում էիք, թե վերջերս ինտերնետում բում առաջացրած զգեստը տեսողական խաբկանքների գագաթնակետն էր, ապա չարաչար սխալվում եք։ «Twitter»-ում հայտնված այս լուսանկարները տվել-անցել են հակասական զգեստին։ Այս երկու լուսանկարներում պատկերված են բերանին մոտ պահված ներկված եղունգներ։ Թվում է, թե դրանք բոլորովին տարբեր գույների են. մեկը՝ վարդագույն, մյուսը՝ բալագույն։  

This picture of the dress sparked debate, with viewers disagreeing over the colour

These images are identical, but they appear very different because of the background they have been placed on in Photoshop. This picture was placed on a white background This picture was placed on a black background

Այս լուսանկարները միանման են, սակայն այնպիսի տպավորություն է, որ դրանք շատ են տարբերվում։ Պատճառն այն ֆոնն է, որի վրա պատկերները տեղադրվել են «Photoshop»-ի օգնությամբ։ Ձախ կողմի լուսանկարը սպիտակ ֆոնի վրա է, իսկ աջ կողմինը՝ սև։ Սա այս լուսանկարների միակ տարբերությունն է։  

This is the original picture, which is partially see-though 

Լուսանկարի բնօրինակում, որը պատկերված է վերևում, շրթունքներն ու եղունգները պիքսելացված են, և փոքրիկ խորանարդներից մի քանիսը մանուշակագույնի երանգ են կազմում, մինչդեռ մյուսները վարդագույն են թվում։ Այս պիքսելների պատճառով լուսանկարը կիսով չափ թափանցիկ է դառնում, ուստի կարող է տարբեր գույներ ստանալ՝ կախված նրանից, թե ինչ ֆոնի վրա կդրվի «Photoshop»-ի օգնությամբ։ Հենց սա է պատճառը, որ սպիտակ ֆոնին երևում են վարդագույն շրթունքներ ու եղունգներ, իսկ սևին՝ բալագույն։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել