Մի քանի օր է, ինչ համացանցի հայկական տիրույթում տարածվում է Tsu.co կայքի հղումը, որը թույլ է տալիս օգտատերերին գումար վաստակել կայքում իրենց ցուցաբերած ակտիվության համար: Որպես այս ոլորտում համեստ փորձ ունեցող մարդ՝ խորհուրդ չեմ տա տրվել գայթակղությանը, քանի որ մի տեղ, որտեղ մարդկանց չի հետաքրքրում լրահոսը, և որտեղ գումար են ստանում գովազդ դիտելու համար, ընկնում է գովազդի արդյունավետությունը, որի հետևանքով գովազդատուն հրաժարվում է կայքից, իսկ կայքն առանց գովազդի չի կարող երկար գոյատևել:

Գումարը կանխիկացնելու համար անհրաժեշտ է վաստակել առնվազն $100, ինչը Հայաստանի պայմաններում կանխիկացնելու համար հնարավոր է նաև անհրաժեշտություն առաջացնի հավելյալ ծախսեր կատարելու:

Համեմատության համար նշեմ, որ Ֆեյսբուքն անցած տարի ունեցավ մոտ 1.5 միլիարդի շահույթ, որը 1 օգտատերի հաշվարկով հավասար է տարեկան մոտ $2:

Այսինքն, եթե անգամ Tsu-ն ունենա Ֆեյսբուքի հաջողությունը, միջին վիճակագրական օգտատերը $100 վաստակելու համար պետք է ծախսի մոտ 50 տարի:

Որոշեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել