Այս գիշեր, մինչ մենք քնած էինք, իսկ Արևմտյան կիսագնդում երեկո էր, իսկ Ճապոնիայում սկսում էր ծագել արևը, երեք բանական էակ հատել են Երկրի սահմանը, անցել մթնոլորտի միջով և վայրէջք կատարել մեր մոլորակում: Երկրացի շուրջ 300 զինվորական, բազմաթիվ ռազմատեխնիկայի և ուղղաթիռների օժանդակությամբ կարողացել են
հայտնաբերել եկվորներին և դիմավորել նրանց:
Հզոր է, չէ՞: և ամբողջովին համապատասխանում է իրականությանը: Այնքան լավ է հնչում, որ չեմ էլ նույնիսկ ուզում ալյումինե գդալով խառնել թեյս, որպեսզի չխախտեմ սենյակում կախված պաթոսային զգացումը: Տա դաա` Երկիր մոլորակ են այցելել եկվորներ: Հարյուր տարի առաջ այս փաստը միգուցե կարողանար այնքան ապշեցնել մոլորակի բնակչությանը, որ բոլորը մի կողմ դնեին Առաջին համաշխարհայինի զենքերը և զգային իրենց Երկրի բնակիչներ: Միգուցե այսպիսի լուրը այն ժամանակ բեկեր մարդկության պատմության ողջ ընթացքը: Մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կլիներ, եթե հնարավոր լիներ 21-րդ դարի տեխնիկայով միջամտել 20-րդ կամ 19-րդ դարի իրադարձություններին: Էլ չեմ ասում, թե ինչպիսի միջամտություն կլիներ եկվորների մասին լուրը: Իսկ այժմ այն ուղղակի սովորական մի տող է լրահոսի մեջ: Եկվորներ են իջել Երկիր:
Ավելի ճիշտ` վերադարձել են: Խոսքը Ելենա Սեռովայի, Ալեքսանդր Սամոկուտաևի և Բարրի Ուիլմորի մասին է: Աելին` Միջազգային տիեզերական կայանում, որտեղից նրանք վերադարձել են, շարունակում են գտնվել երեք երկրացի ևս` Թերրի Վերթսը, Անտոն Շկապլեռովը և ամանտա Քրիստոֆորետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել