94 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը զբաղված էր, նա գնում էր իրականացնելու Թուրքիայի դատարանի հրապարակած դատավճիռը Երիտթուրքերի պետության Ներքին գործերի նախարար Թալեաթի նկատամամբ: Գիտեր` որտեղ է Թալեաթը: Նա բնակվում էր Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում: Բնակարան էր վարձել հենց այն տան դեմ դիմաց, որտեղ տեղակայվել էր Թալեաթը: 
Կոփված էր, կռվել էր Անդրանիկի գնդում, Կայծակ Առաքելի հետ: 85 հոգանոց գերդաստանից կենդանի էին մնացել երեքը: 
Վրեժ ուներ սրտում պիտի լուծեր.... Լուծեց 1921թ. մարիտի 15-ին: Վերջին աղոթքով Աստծուց խնդրում էր միայն Իրավունք, այն իրավունքը, որ մարդ կարողանա մեկ ուրիշ մարդու դատավճիռն արձակել: Դատավճիռն իրականացրեց: Ուժով ստացավ այդ իրավունքը: Թեհլերյանին պաշտպանում էին երեք դատապաշտպաններ, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Շնորհակալ եմ, Սողոմոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել