Եթե ես նպատակ ունենայի հեղափոխություն իրականացնել, ապա չէի սպառնա, ուղղակի կանեի: Եւ քանի որ չկա, գոյություն չունի առանց արյուն թափելու ու առանց եղբայրասպանության հեղափոխություն՝ բնականաբար ոչ թե կոչեր կտարածեի, թե պետք է զինված պայքար, այլ բոլոր միջոցներս միայն մեկ՝ զենք հայթհայթելու խնդրին կտրամադրեի: Իսկ երբ որեւէ անկյունից հերթական ծղրտոց եմ լսում «խաղաղ» հեղափոխության կամ զինված պայքարի վերաբերյալ, իսկույն հասկանում եմ թե գործ ունեմ մի սովորական սադրիչի հետ: Որովհետեւ անհնար է թե մարդը նպատակ ունենալով ժամանակը ծախսի ոչ թե այն իրականացնելու, այլ կոչեր անելու վրա: Անհնար է որ այդ նույն մարդու գրառումներն ու լայնարձակ հոդվածները կարդացող ու հավանություն տվողների մեջ առնվազն 5 հոգի իսկապես գլխիկոր չնվիրվի հեղափոխության «գործին», ուրեմն էլ ինչո՞ւ եք ստուգում եւ ի՞նչ եք ստուգում հեղափոխական սպառնալիքներ տարածելիս՝ Տերը ձեզ հետ, սկսեք: Այդպե՛ս եք տեսնում երկրի փրկությունը՝ այդպե՛ս արեք բայց դո՛ւք արեք ու գործո՛վ արեք, թե չէ ամեն առիթով հայհոյանքներ ու թուք ու մուր թափելով ուրիշների վար ո՛չ զենք ու ո՛չ զինվոր չեք ունենալու: Այլ ձեր հացի փոխարեն զենք գնելով ու հենց ինքներդ այդ զենքով կռվելու պատրաստակամությանբ: 
Ես սկզբունքորեն համաձայն չեմ, դե՛մ եմ հեղափոխություններին, ես չե՛մ միանալու ձեզ ո՛չ մի դեպքում, նույնիսկ հանգանակության չեմ մասնակցելու, որովհետեւ ուրիշի հաշվին <<հեղափոխություններ>> անողների բարեգործական հինարկը չեմ, որովհետեւ ես իմ ու իմ միջավայրի նույնիսկ ինձ հետ հակառակող մարդկանց կյանքն ավելի թանկ եմ գնահատում, քան իշխանությունը զավթելու ձեր տափակ նկրտումները: Երբ կորոշեք իսկապես օրինական իշխանություններով իրավական ու ինքնիշխան երկիր ստեղծել՝ ձայն հանեք: Բայց միթե՞ ձեզանից որեւէ մեկն ուզում է ինքնիշխան ու ազատ Հայաստան, միթե՞ ձեզանից որեւէ մեկն իսկապե՛ս երազում է իրավական ու ժողովրդական Հայաստան, միթե՞ ձեզանից որեւէ մեկը ուզում է օրինական իշխանություն: Միթե՞ ձեզ համար ամենահարմար ճահիճն հենց այն չէ, որ պայմանական անունով Հայաստան է կոչվում, ուր կարող եք ոչ միայն ապօրինաբար ապրել, այլ եւ ապօրինության տրամաբանությամբ իգանալ նվաճողին:
Մի խոսքով՝ «հարիֆ գտեք ջեբը մտեք», բայց աչքիս հեռու եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել