Արդեն քանի օր է Պուտինը «անհետացել» ու այլեւս գլխավոր հերոսը չէ ռուսական զանգվածային լրատվության էջերի ու հեռատեսիլի պաստառի: Բայց հենց նույն ռուսական եւ ինքնաբերաբար նաեւ Հայաստան գաղութի պաշտոնական լրատվությունը չի դադարում այս ու այն վարկածը նետել հասարակության քննարկման համար: Հիմնականին երկու տարբերակ են տարածում ՝ իբր Պուտինը վատառողջ է եւ իբր պետական հեղաշրջում է կատարվում Կրեմլի մեջ: 
Սակայն սրանցից որ մեկն էլ փորձեն «հաստատել», մեկ կարեւոր բան չպետք է մոռանանք: Չպետք է մոռանանք, որ ռուսական կայսրությունը եղել ու մնում է «օխրանկայի», այսինքն կայսրական գաղտնի ոստիկանության երկիր: Ռուսաստանն իր բոլոր դիամփոխություններով հանդերձ, ամբողջովին ղեկավարվում է մի հիմնարկի կողմից, որ ցարական ժամանակներին կոչվում էր «օխրանկա», սովետական ժամանակներին՝ ԿԳԲ, եւ հետսովետական ժամանակներին ՖՍԲ, իրականում իր էությունն ու բովանդակությունը եւ նույնիսկ աշխատանքային մեթոդներն ու կերպը չփոխելով: Այս հիմնարկությունը, ըստ էության եղել ու մնում է ոչ թե երկրի անվտանգությունը պաշտպանելու սովորական քաղաքակիրթ գերատեսչություն, այլ սեփական ժողովուրդին զսպաշապիկի մեջ պահելու ահաբեկչական գործիք: Ուրեմն այս տարրական ճշմարտությունն իմանալուց հետո, մենք դեռեւս կարո՞ղ ենք կասկածել, թե Ստալինից առավել զարհուրելի չէր ստալինականությունը, կամ Պուտինից ավելի զորավոր չէ պուտինականությունը: Հետեւաբար, այսօրվա կայսրական ոստիկանությունը Պուտինին «թաքցնելու» մի քանի նպատակ ունենալով հավանաբար իր հերթական ահաբեկությունն է նախապատրաստում մարդկության գլխին: Հնարավոր է երկու տարբերակ: Ուկրաինայի ազատագրական պայքարը, Նեմցովի գնդակահարությունը եւ էլի բազմաթիվ «կենցաղային» ապօրինություններ համաշխարհային հանրության բացահայտ բացասական վերաբերմունքին արժանանալով, հնարավոր է որ մեկին զոհ տալով (տվյալ դեպքում պուտինական Պուտինին), կայսրական ոստիկանությունը փորձի հերթական դիմակափոխությամբ պահպանել Չարիքի կայսրությունը: Եւ մենք ականատես դառնանք մոտավորապես նույն ցուցքին, ինչ եղավ գորբաչեւյան ՊՈՒՏՉ-ի պատմությունը, որ աշխարհին ներկայացրին որպես սովետական միության փլուզում, արդյունքում իրեն՝ Գորբաչեւին հնարավորություն տալով շարունակել առանց պատասխանատվություն կրելու, առանց կուսակցության հանցագործությունների համար պատասխան տալու, հանգիստ ապրել: Եւ որ ամենակարեւորն է՝ ստեղծել նույն տրամաբանությամբ մեկ ուրիշ երկիր եւ ամեն անգամ հրաժարվել այն հսկայական պարտքերից որ աշխարհին պետք է վերադարձնեին, ասելով թե իրենք այլեւս նույն երկիրը չեն, փոխվել են, ռեժիմ են փոխել: Երկրորդ տարբերակն այն է, որ կհայտարարվի թե Պուտինը վատառողջ է ու հեռանում է իշխանությունից, նրան մեկ ուրիշ, ավելի սոսկալի տարբերակով փոխարինելու, բայց միեւնույն է՝ զսպող «օխրանկայի»հսկողության տակ երկրի գոյությունը շարունակելու նպատակով: Կարեւորն այն է, թե ո՛ր տարբերակն էլ որոշեն, արդյունքը լինելու է նույնը՝ Չարիքի կայսրությունը գոյատեւելու խնդիր է լուծում եւ տարածքներ է ուզում վերագրավել: Իսկ սրան կցված ու իգացած Հայաստանն ու իշխանական ընդդիմության ու իշխանությունների շնորհիվ, շարունակելու է «մենք դեմ չենք ռուսաստանին» ասելով «հեղափոխությունների» նախապատրաստվել եւ անպայման այդ «հեղափոխության» սկիզբ ընտրել ապրիլ 24-ը: Խորամանկ են «մեր կռված ու նստած տղաները», շատ խորամանկ են: Բայց մենք հո գիտե՞նք թե խորամանկությունը հիմարության ու անգիտության ու ոչ թե իմացության ու խելացիության արդյունք է: Մենք հո գիտե՞նք թե կռճոնի կռճոնը՝ փսխուկն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել