Եթե Եվրատեսիլը էս աստիճան քաղաքակացված ա, ոնց որ ներկայացնում են, ապա պատկերացնենք, թե ինչ կլինի 15 տարի հետո երգի մրցույթի փոխարեն.

1. Հաղթած երկրում կհավաքվեն բոլոր գործադուլ ու հացադուլ անողները։
2. Ռուսաստանի շոուի ժամանակ բեմում կլինի փոքրիկ Ղրիմը, որի վրա Պուտինը կիսալացած աչքերով կժպտա: Բեմում կլինեն ռուսաֆոբներ, սև շորերով սանկցիա կիրառող մարդիկ և, իհարկե, ուրախացող ամերիկացի:
3. Հայաստանի շոուի ժամանակ Եռյակը կներկայացնի ճանապարհային քարտեզը, բեմը զարդարված կլինի փոքր սահմանադրության գրքերով, իսկ հետևում այս ամենի ֆոնին սրան-նրան թախծոտ հայացքով համագործակցության ձեռք կմեկնի արդեն սիրված երգիչ Տիգրան Կարապետյանը։
4. Ժյուրիի կազմը կներկայացնեն միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները։

12 points go to-ի փոխարեն կհնչեն տարբեր երկրների վերլուծությունները: 
Եվ այս ամենը օնլայն, 3 րոպեն մեկ վերլուծություններով կպարուրի Սուրեն Սուրենյանցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել