Մինչև ապրիլի 24-ը... սովորական օրեր, ստատուսներ, քոմենթներ մեր առօրյա «կյանքից» ու աշխարհից... 
Ապրիլի 24... Համայն հայությունը կսգա Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդրվեն ինչպես Ծիծեռնակաբերդում, այնպես էլ ողջ աշխարհում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրների մոտ (իհարկե, բոլորս պարտադիր կնկարվենք` լուրջ ու սգացող կեցվածքով)... 
Ապրիլի 25... ֆեյսբուքում անխտիր կզետեղենք մեր նկարները` Ապրիլի 24-ի հետ կապված... Ու վերջ...
Մինչ հաջորդ` 101-րդ Ապրիլի 24 ... Ինչպես նախորդ 100 տարիներին...
Սա է իրականությունը, ու երբեք նրանից չենք փախչի ...
Մի խոսքով, Հայաստանում ամեն ինչ տանում է նրան, որ ավելի շատ տուրք տրվի ձևին, քան բովանդակությանը: Դրա վառ արտահայտությունն այն է, որ անմոռուկապատել ենք ամեն ինչ...

Հ.Գ. Հա, իմիջայլոց, ասում են, որ Չինաստանում պատրաստած Անմոռուկ կրծքանշաններն անորակ են... Ասում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել