«...Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։ Ոչ մի «երկիր Նաիրի», այլ միայն` մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան....»:
Ազգային պրագմատիզմի այս չարենցյան կոչն առավել քան արդիական է այսօր: Եվ կրկին անգամ հիշելով մեծ պոետին՝ մեր հարգանքի տուրքը տանք նրան իր այս միտքը վերաիմաստավորելով: Չէ՞ որ պատմությունն է մեզ հուշում, որ մեր հաղթանակներն ու հաջողություններն ամենևին մեր ազգային ռոմանտիզմի արդյունք չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել