Armtimes.com-ը գրում է.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը եւ քաղաքացիներին կոչ անում հիշյալ անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը:

1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ)

1984 թ. ծնված Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե)

1984 թ. ծնված Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ)

Հիշեցնենք, որ օրերս Operativ.am կայքը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանությունը իրականացրել են երրորդմասցիներ` Գաստիկն ու իր ընկերները՝ Ծգլը եւ Տլեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել