Եվրատեսիլը եկավ, ու ֆեյսբուքը կրկին բաժանվեց երկու մասի: Ոմանք հավանել են երգը, ոմանց համար այն անիմաստ ու անկապ գործ է:
Արամի մասնակցությունից հետո մենք ավելի ուժեղ գործի էինք սպասում: Նորմալ է. ճիշտ չէ, երբ պայթեցնում ես ողջ Եվրոպան, հետո սկսում գցել դիրքերդ: 
Հայաստանի այս տարվա երգը վատը չէ: Վեց հզոր ձայնային տվյալներ ունեցող արտիստներ հավաքվել են մեկ գաղափարի շուրջ: Նրանք կանեն այն, ինչն իրենցից պահանջվում է: Ինչ կլինի հետագայում, դեռ կտեսնենք: 
Անհատականությունների առկայությունն արդեն ճիշտ ընտրություն է: Մայիսի 19-ին Genealogy-ն կստիպի Եվրոպային չժխտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել